Ա՜խր, մենք ինչպես Հայաստանում ձեզ համար լոնդոնյան մառախուղ ապահովենք

Այլեւս անհիմն չեն պնդումները, որ վերջին տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների տեսքով Հայաստան են ներմուծվում «դեկորատիվ տղերք», որոնց թվում ՀՀ չորրորդ նախագահի ՀՀԿ թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ երկարամյա դեսպան Արմեն Սարգսյանն է: Նա վարչապետ Կարեն Կարապետյանի դասից է՝ բարետես արտաքինով, քիչ թե շատ բարեկիրթ, բայց հայաստանյան միջավայրից կտրված, անպտուղ գործողություններով, իսկական դեկորատիվ երեւույթներ… Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը արդեն մեկնել է Լոնդոն: Սա այն թեկնածուն է, որ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկը լսելուց հետո անմիջապես սեթեւեթեց, թե պիտի դռնեդուռ ընկնի, մարդկանց հանդիպի, քննարկի իր թեկնածության հարցը, որից հետո նոր որոշում կայացնի: <<Շատ կարևոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես առիթ ունենամ հանդիպել քաղաքական տարբեր ուժերին և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: Շատ կուզենայի հանդիպել նաև հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին: Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը,հանդիպել սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին և դրանից հետո իմ որոշումը կայացնել>>: Ճիշտ եւ ճիշտ Կարեն Կարապետյանի պես: Վարչապետն էլ տարեվերջին իր մի հարցազրույցում հայտարարեց, որ արձակուրդները կրճատում են, որ չեն կարող 8-10 օր տանը մնալ, նման շքեղություն տալ: Բայց տոներից հետո նա ոչ թե առաջինը վերադարձավ աշխատանքի, այլ երկարացրեց արձակուրդը: Փաստն այն է, որ չհանդիպելով որեւէ ուժի կամ հասարակության որեւէ շերտի հետ Արմեն Սարգսյանը մեկնեց տուն: Գուցե մեր դեսպանը չի հարմարվում հայաստանյան կլիմային եւ Լոնդոնի եղանակը մտածելու համար շատ ավելի նպաստավոր է: Ի վերջո, կամ պետք է այստեղ լոնդոնյան թանձր մառախուղ ապահովեինք, կամ էլ թողնեինք, որ քաղաքակիրթ երկրում իր կյանքը վարող ու հայրենիքի հետ կապը խզած ընտանիքի հայրը վերադառնա հարազատ միջավայր: Քանզի այս անգամ փախուստի դիմելու պատճառ չուներ, ինչպես ժամանակին վարչապետի պաշտոնից, երբ կոնֆլիկտ ուներ Վազգեն Սարգսյանի հետ: Այն բանից հետո, երբ ասպարեզ նետվեց Արմեն Սարգսյանի ու իր ընտանիքի մասին պատմող լրագրողական նյութերը, նրանց հարցազրույցները,այլեւս կասկած չի հարուցում, որ լոնդոնյան քաղաքակիրթ միջավայրում ապրած այս ընտանիքը չի հարմարվի հայաստանյան կյանքին: Ի վերջո, պարզվեց, որ Սարգսյանի տիկինը Լոնդոնից այն կողմ կյանք չի տեսնում, որդիները ընդհանրապես իրենց հայ չեն համարում, իսկ ավագն արդեն հասցրել է ամուսնանալ ամերիկուհու հետ: Ընդհանրապես գնալով պայթում է Արմեն Սարգսյանի՝ իբրեւ լավ դեսպանի իմիջի շուրջ փուչիկը: Որեւէ մեկը դժվարանում է փաստել Սարգսյանի իբրեւ դեսպանի դրական որեւէ աշխատանք,Հայաստանի որեւէ քաղաք Բրիտանիայի որեւէ համայնքի հետ քույր-քաղաքի որեւէ հավաստագիր չի կնքել, որպիսին արվում է նույնիսկ ամենաոչնշանակալի երկների հետ: Փոխարենը անընդհատ արծարծվում է Արմեն Սարգսյանի լավ բիզնեսմենի համբավը: Իհարկե, դեռ հարց է պարզել՝ Արմեն Սարգսյանը ազատ ժամանա՞կ է հասցրել բիզնեսմենի հռչակ վաստակել,թե՞ դեսպան աշխատելու տարիներին, երբ օրենքով դրա իրավունքը նա չուներ: Եւ, իհարկե, արքայազն Չարլզի հայաստանյան այցը, որի բուն նպատակը ինչպես պարզվեց հետո, Ամուլսարի ծրագրի իրագործումն էր.այն արքայազնի, որը հայտնվել էր Թուրքիայի Գալիպոլիի միջոցառումներին՝ տրորելով սեփական երկրի պատմությունը, քանզի Թուրքիայի կողմից այդ ճակատամարտում պարտություն էր կրել Բրիտանիան: Անի Սահակյան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am