Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի նկատմամբ իրականացվող գործողությունները

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը քննարկել է փաստաբան Երեմ Սարգսյանի խախտված իրավունքների կապակցությամբ՝ վերջինիս 24.07.2026 թվականի դիմումը, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի 27.07.2026 թվականի եզրակացությունը:

 Վերոգրյալի վերաբերյալ Պալատի խորհուրդը ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջներով միաձայն որոշել է`

 Դատապարտել

փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգ պարունակող և փաստաբանի մասնագիտական անկախությանը միջամտելու հատկանիշներ ունեցող գործողությունները, մասնավորապես՝

1) փաստաբան Երեմ Սարգսյանին՝ առանց օրենքով հստակ նախատեսված և պատշաճ հիմնավորված հիմքի, վարույթին մասնակցելուց ազատելը,

2) նույն վարույթով նրան որպես վկա հարցաքննության հրավիրելը,

3) նրանից փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը,

4) փաստաբանական գրասենյակի, բնակարանի, իրերի կամ տեղեկատվական կրիչների նկատմամբ այնպիսի գործողություններ նախատեսելը, որոնք կարող են հանգեցնել փաստաբանական գաղտնիքի բացահայտման։

Հորդորել

քրեական վարույթն իրականացնող մարմնին՝

1) անհապաղ վերանայել փաստաբան Երեմ Սարգսյանին վարույթին մասնակցելուց ազատելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը,

2) ձեռնպահ մնալ փաստաբանին այն հանգամանքների վերաբերյալ հարցաքննելուց, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու կամ այդպիսի օգնության համար իրեն դիմելու կապակցությամբ,

3) զերծ մնալ փաստաբանական գրասենյակը, փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը, իրերը կամ թվային կրիչները խուզարկելուց, առգրավելուց կամ այլ կերպ ուսումնասիրելուց, եթե գործողությունը վերաբերում է փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքներին,

4) ապահովել փաստաբանական գաղտնիք պարունակող փաստաթղթերի, թվային տվյալների և հաղորդակցության լիարժեք անձեռնմխելիությունը,

5) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը վերականգնելու և արդյունավետորեն ապահովելու համար,

6) ապահովել առնվազն հանրային հաշվետվողականության այնպիսի մակարդակ, որը՝ չվնասելով նախաքննության օրինական շահերին, կփարատի փաստաբանական համայնքի և հանրության հիմնավոր մտահոգությունները։

Կոչ անել

ՀՀ դատախազությանը՝ իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում պատշաճ վերահսկողություն իրականացնել փաստաբանի իրավունքներին, փաստաբանական գաղտնիքին և պաշտպանության իրավունքին միջամտող գործողությունների օրինականության նկատմամբ,

Մարդու իրավունքների պաշտպանին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող ազգային և միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի միջազգային գործընկերներին՝ ուշադրության ներքո պահել ստեղծված իրավիճակը՝ ակնկալելով համապատասխան արձագանք և աջակցություն նման դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով։

Խորհուրդը շարունակելու է հետևել զարգացումներին և իր իրավասության շրջանակներում ձեռնարկել փաստաբանի անկախության, փաստաբանական գաղտնիքի և արդյունավետ պաշտպանության իրավունքի պահպանմանն ուղղված միջոցներ։

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Վարչական հսկողությունը՝ որպես ազատությունը սահմանափակող ու ինտենսիվ, այլ ոչ՝ «մեղմ» խափանման միջոց «Հակոբյան Աննա՛, էդ ի՞նչ ես խոսում․․․ դե փորձվիր մի բան էլ խոսել էս խայտառակությունից»․ Նարե Սոսե (video) ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր Խաչատրյան ԵՄ խնդիրները թույլ չեն տա Հայաստանին փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կրած վնասները․ ԱՀԾ «Մտե՛ք գյուղերը, վիճակը սարսափելի է․․․ դուք հասկանու՞մ եք՝ ինչ եք դուրս տալիս»․ Արման Աբովյան (video) Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է. Մետաքսե Հակոբյան Կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել ԹՐԻՓՓ ուղղին իրագործելու, կամ Հյուսիս-Հարավ տրանսպորտային երթուղին շարունակելու հարցը.... Զաքարյան Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ «Պուտինին Փաշինյանի զանգից հետո իրավիճակն ավելի է սրվել․ սպասե՛ք»․ Գառնիկ Դանիելյան (video) Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին ՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության եւ միասնական կարգախոսի բացակայությունն է Հայաստանը չի նշել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետները․ Պեսկով Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի նկատմամբ իրականացվող գործողությունները ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանը թուլացնի Մոսկվայի հետ հումանիտար կապերը ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսը #ՈՒՂԻՂ․ Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (video) Ոչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին «Թուրք քաղտեխնոլոգները Նիկոլին ասել են հորթի պես ժպտալ ու…» (video) Տեր Զարեհի արձագանքը՝ Ռուբեն Հախվերդյանի հերյուրանքներին ու գռեհիկ բառապաշարին (video) «Փողի համար ՔՊ-ականներն արդեն իրար ծեծում են, սպա*ում, չեն կարողանում կիսել, էլ ի՞նչ եք սպասում» (video) « «Սատանի մայլեն քյանդրբազություն չե՛ն անում»․ ապտակ Մոսկվայից Փաշինյանին»․ Արման Աբովյան (video) Պուտինը երեկ վերջնաժամկետ է տվել Փաշինյանին․․․ հարցը պետք է լուծվի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am