ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանը թուլացնի Մոսկվայի հետ հումանիտար կապերը
ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանը կրճատի ռուսական բիզնեսի ներկայությունը և թուլացնի Մոսկվայի հետ հումանիտար կապերը, հայտարարել են Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունում (ԱՀԾ)։
Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ Բրյուսելը հասկանում է՝ եթե Երևանը դուրս մնա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), ապա Հայաստանում ճգնաժամ կսկսվի, և դա հնարավոր չի լինի փոխհատուցել։
Սակայն, ըստ ԱՀԾ-ի, եվրոպացիները, միևնույն է, շարունակում են համոզել Երևանին, թե ԵՄ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանին։
Կոնկրետ օգնության տրամադրման ուշացումները եվրոպական կողմը մտադիր է բացատրել նրանով, որ ԵՄ-ին անդամակցելը լիովին կախված կլինի Երևանից և եվրաինտեգրման ճանապարհին նրա «ձեռքբերումներից»։
ԱՀԾ-ում նաև նշել են, որ Եվրոպան չպետք է հույս ունենա, թե ԵԱՏՄ-ն կշարունակի «ջրի երեսին պահել երևանյան քաղաքական անձնակազմին» և ֆինանսավորել նրա «մարաթոնյան լողը» դեպի Եվրամիություն։
