ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսը

ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսը, այս հարցադրումն է արել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։

Նա նշել է, որ այս հարցին պատասխանելու համար սկզբունքային նշանակություն ունի ՄԻԵԴ-ի վերջին խիստ վիճելի որոշումը։

«2026թ. մայիսի 19-ին ՄԻԵԴ-ը «Մինթեն ընդդեմ Ֆրանսիայի» (Minteh v. France) գործով վճռել է, որ հեռախոսի գաղտնաբառը հայտնելու հարկադրանքը (այն չտալու համար քրեական պատասխանատվության ենթարկելը) ՉԻ խախտում ինքնամեղադրման դեմ իրավունքը (դիմումն համարել է անընդունելի)։

Դատարանի տրամաբանությամբ՝ ոստիկանության կողմից որոնվող ապացույցը ոչ թե գաղտնաբառն է, այլ սարքի տվյալները, որոնք արդեն իսկ օբյեկտիվորեն գոյություն ունեն անձի կամքից անկախ (առգրավված հեռախոսում)։ Ըստ էության Դատարանը գաղտնաբառը դիտարկել է որպես հասանելիության ապահովման «չեզոք» տվյալ, որը չի կարող ինքնին համարվել ինքնամեղադրող։

Դատարանը նշել է, որ դիմողն այլևս միակը չէր, ով կարող էր հասանելիություն ունենալ հեռախոսների տվյալներին, քանի որ իշխանությունները տեսականորեն կարող էին տեխնիկական մեթոդներով (օրինակ՝ փորձաքննության շրջանակում) շրջանցել նրա մերժումը և ծանոթանալ սարքերում պահպանված տվյալներին: Ոստիկանության՝ այդ մեթոդները չկիրառելու որոշումը (այլ ապացույցների բավարար լինելու պատճառով) չի ազդել Դատարանի եզրակացության վրա:

Կարևոր նրբություն. ՄԻԵԴ-ն ինքնամեղադրման դեմ իրավունքը դիտարկել է «իր դեմ չգործելու» տիրույթում, այլ ոչ թե «իր դեմ չվկայելու» տիրույթում։ Սա նշանակում է, որ գաղտնաբառի բացահայտումը չի հավասարեցվում ցուցմունք տալուն։

Իսկ ի՞նչ է սա նշանակում կենսաչափության (FaceID/TouchID) համար

Եթե թվային գաղտնաբառը համարվում է մտքի և հիշողության պարունակություն, ապա մատնահետքն ու դեմքը մաքուր ֆիզիկական նյութեր են, որոնք կամքից անկախ են, ուստի դրանք դիտարկվում են ինքն իր դեմ չգործելու իրավունքի, ոչ թե ինքն իր դեմ չվկայելու (ցուցմունք չտալու) իրավունքի տիրույթում։ Այս պատճառով միջազգային պրակտիկայում հաճախ թույլատրելի է համարվում անձի մատը կամ դեմքը ստիպողաբար մոտեցնելը հեռախոսին (որպես ֆիզիկական ակտ), բայց արգելվում է ստիպել հայտնել թվային կոդը։

Իսկ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում

Այս գործողությունը տեսականորեն կարող է դիտարկվել ՀՀ ՔրԴՕ 236-րդ հոդվածով նախատեսված «Թվային խուզարկության» (էլեկտրոնային սարքերում պարունակվող թվային տվյալների որոնում) համատեքստում։ Ինչպես ֆիզիկական խուզարկության ժամանակ քննիչն իրավունք ունի հաղթահարել ֆիզիկական արգելքները (օրինակ՝ կոտրել փակ սեյֆի դուռը), այնպես էլ թվային խուզարկության ընթացքում սարքի ապակողպումը կարող է դիտվել որպես թվային պատնեշի հաղթահարում: Այս տրամաբանությամբ, եթե անձը հրաժարվում է բացել հեռախոսը, քննիչը տեսականորեն կարող է, հիմք ընդունելով ՀՀ ՔրԴՕ 18-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված ֆիզիկական հարկադրանքի ինստիտուտը, հարկադրաբար մատը կամ դեմքը պահել հեռախոսին՝ կենսաչափական տվյալներով (TouchID/FaceID) այն բացելու համար։

Սակայն պետք է նշել, որ ՀՀ ՔրԴՕ-ն և հատկապես 236-րդ հոդվածը որևէ ուղղակի դրույթ չեն պարունակում այն մասին, որ քննիչն իրավասու է ֆիզիկապես օգտագործել նրա մարմինը սարքի ապակողպման համար։ Համեմատության համար՝ մեղադրյալի մատնադրոշմ տալը և լուսանկարվելը հստակ ամրագրված են որպես դատավարական պարտականություն (ՀՀ ՔրԴՕ 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ), մինչդեռ հեռախոսի բացման մասով նման պարտականություն չկա:

Հետևաբար

• Եթե դատական պրակտիկայում սարքի հարկադիր բացումը դատարանների կողմից չճանաչվի որպես թվային խուզարկության իրավաչափ բաղադրիչ, ապա ուղղակի օրենսդրական լիազորության բացակայության պայմաններում նման եղանակով ձեռք բերված ցանկացած թվային տվյալ (պատճենված ֆայլեր, նամակներ) կհամարվի անթույլատրելի ապացույց։

• Մինչև չձևավորվի հստակ ներպետական դատական պրակտիկա կամ ուղղակի օրենսդրական կարգավորում, այս հարցը Հայաստանում մնում է խիստ վիճելի»,- գրել է պրոֆեսոր Ղամբարյանը։

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել ԹՐԻՓՓ ուղղին իրագործելու, կամ Հյուսիս-Հարավ տրանսպորտային երթուղին շարունակելու հարցը.... Զաքարյան Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ «Պուտինին Փաշինյանի զանգից հետո իրավիճակն ավելի է սրվել․ սպասե՛ք»․ Գառնիկ Դանիելյան (video) Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին ՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության եւ միասնական կարգախոսի բացակայությունն է Հայաստանը չի նշել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետները․ Պեսկով Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի նկատմամբ իրականացվող գործողությունները ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանը թուլացնի Մոսկվայի հետ հումանիտար կապերը ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսը #ՈՒՂԻՂ․ Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (video) Ոչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին «Թուրք քաղտեխնոլոգները Նիկոլին ասել են հորթի պես ժպտալ ու…» (video) Տեր Զարեհի արձագանքը՝ Ռուբեն Հախվերդյանի հերյուրանքներին ու գռեհիկ բառապաշարին (video) «Փողի համար ՔՊ-ականներն արդեն իրար ծեծում են, սպա*ում, չեն կարողանում կիսել, էլ ի՞նչ եք սպասում» (video) « «Սատանի մայլեն քյանդրբազություն չե՛ն անում»․ ապտակ Մոսկվայից Փաշինյանին»․ Արման Աբովյան (video) Պուտինը երեկ վերջնաժամկետ է տվել Փաշինյանին․․․ հարցը պետք է լուծվի (video) Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ «Դու ո՞վ ես, այ եսիմ ինչ ու կողքիդ հաֆ-հաֆիկները՝ Ռուբինյաններ, Ալեքսանյաններ»․ Հովհաննես Իշխանյան (video) Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով հինգ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՖԻՖԱ-ն ընտրել է Աշխարհի առաջնության լավագույն գոլը #ՀԻՄԱ․ «Աղաչում եմ, մի բան արեք, սենց չի լինի…». Փաշինյանի զանգը Պուտինին. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am