Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը, ինչի մասին հունիսին հայտարարել էր Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ պատերազմի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին։

«Այսօր Պատերազմի նախարարությունը մեկնարկել է Եվրոպայի դիրքորոշման վերանայումը, որի մասին նախարար Հեգսեթը հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների վերջին հանդիպման ժամանակ: Ինչպես այն ժամանակ նշել էր նախարարը, սա կլինի իրական վերանայում, որը նախատեսված է ապահովելու, որ ՆԱՏՕ-ն արագ և անշրջելիորեն շարժվի դեպի այն կետը, երբ Եվրոպան կստանձնի սովորական սպառազինություններով իր պաշտպանության հիմնական պատասխանատվությունը», – նշված է գրառման մեջ։

 Քոլբիի խոսքով՝ վերանայման մեկ այլ նպատակ է «լիովին վերականգնել ՆԱՏՕ-ի՝ որպես հզոր ռազմական կազմակերպության բնույթը ՆԱՏՕ 3.0-ի միջոցով»։«Սա ՆԱՏՕ-ն կդնի երկարաժամկետ և կայուն հաջողության ուղու վրա, հատկապես, երբ մենք հաղթահարում ենք մարտահրավերները գործողությունների բազմաթիվ թատերաբեմերում», – ընդգծել է ԱՄՆ պատերազմի փոխնախարարը։

Նա նաև նշել է, որ Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության վերանայումը կարտացոլի ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության 2025 թվականի և Ազգային պաշտպանության ռազմավարության 2026 թվականի դրույթները և կպարունակի «տարբերակների մի շարք, որոնք հիմնված են ամուր ռազմավարության, ամուր փորձարարական հիմքի և աշխարհաքաղաքական ու ռազմական իրողությունների հստակ ըմբռնման վրա»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը բազմիցս քննադատել են ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցներին «պաշտպանական ծախսերի ավելացման վերաբերյալ ԱՄՆ քաղաքավարի խնդրանքները երկարատև անպատասխան թողնելու» համար։

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների՝ 2025 թ. հունիսին Հաագայում կայացած հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները համաձայնել էին մինչև 2035 թվականը ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի առնվազն 3,5 տոկոսի և ՀՆԱ-ի լրացուցիչ 1,5 տոկոսը հատկացնել պաշտպանության հետ կապված ծախսերին։ Նախկինում նպատակը 2 տոկոս էր։

Մայիսին Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել էր, որ «երկարաժամկետ հեռանկարում» եվրոպական ռազմական ուժերի կուտակման ֆոնին պետք է սպասել ամերիկյան զորքերի վերաբաշխում աշխարհի այլ տարածաշրջաններում:

«Ես չեմ կարող ճշգրիտ ժամանակացույց նշել. սա բազմամյա գործընթաց է», – հավելել էր նա:

դիտվել է 91 անգամ
Լրահոս
«Պուտինին Փաշինյանի զանգից հետո իրավիճակն ավելի է սրվել․ սպասե՛ք»․ Գառնիկ Դանիելյան (video) Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին ՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության եւ միասնական կարգախոսի բացակայությունն է Հայաստանը չի նշել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետները․ Պեսկով Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի նկատմամբ իրականացվող գործողությունները ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանը թուլացնի Մոսկվայի հետ հումանիտար կապերը ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսը #ՈՒՂԻՂ․ Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (video) Ոչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին «Թուրք քաղտեխնոլոգները Նիկոլին ասել են հորթի պես ժպտալ ու…» (video) Տեր Զարեհի արձագանքը՝ Ռուբեն Հախվերդյանի հերյուրանքներին ու գռեհիկ բառապաշարին (video) «Փողի համար ՔՊ-ականներն արդեն իրար ծեծում են, սպա*ում, չեն կարողանում կիսել, էլ ի՞նչ եք սպասում» (video) « «Սատանի մայլեն քյանդրբազություն չե՛ն անում»․ ապտակ Մոսկվայից Փաշինյանին»․ Արման Աբովյան (video) Պուտինը երեկ վերջնաժամկետ է տվել Փաշինյանին․․․ հարցը պետք է լուծվի (video) Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ «Դու ո՞վ ես, այ եսիմ ինչ ու կողքիդ հաֆ-հաֆիկները՝ Ռուբինյաններ, Ալեքսանյաններ»․ Հովհաննես Իշխանյան (video) Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով հինգ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՖԻՖԱ-ն ընտրել է Աշխարհի առաջնության լավագույն գոլը #ՀԻՄԱ․ «Աղաչում եմ, մի բան արեք, սենց չի լինի…». Փաշինյանի զանգը Պուտինին. Գառնիկ Դանիելյան (video) Մի շարք հասցեներում գազ չկա Եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am