Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է գյուղական համայնքների ղեկավարների հետ, որի ժամանակ անդրադարձել է երկրի օրակարգային մի շարք հարցերի:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի նախագահն արձագանքել է այն դեպքին, երբ Գերմանիայի Հաննովեր քաղաքի օդանավակայանում տեղի է ունեցելզանգվածային ծեծկռտուք քրդերի և թուրքերի միջև:
Միջանկյալ նշենք, որ բախման պատճառ էր հանդիսացել այն, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանում հունվարի 20-ին ռազմական օպերացիա էին սկսել:
«Հապա բարեկամ Գերմանիային տեսեք: «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) կողմնակիցները մեր քաղաքացիներին ոտքով հարվածում են, իսկ Գերմանիայի ոստիկանությունը պարզապես կողքից դիտում է այդ ամենը: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Մինչև ո՞ւր է հասնելու այս ամենը: Մինչև հիմա կուլ տվեցինք, կուլ տվեցինք: Լսե՛ք, լավ սա ինչ իրավունք է: Եթե քեզ մոտ չի պահպանվում ուղևորի անվտանգությունը, էլ դու ինչ պետություն ես»,-ասել է Էրդողանը:
Աղբյուրը` Ermenihaber.am
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը