Փաշինյանը զանգահարել է Պուտինին. ՌԴ նախագահը կրկին ընդգծել է
«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը»,- այս մասին հաղորդում է ռուսական պաշտոնական Կրեմլինը։
Ըստ Կրեմլինի՝ Ռուսաստանի նախագահը վերահաստատել է իր հավատարմությունը 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությանը, որը վերաբերում է Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերին։
«Մասնավորապես, Վլադիմիր Պուտինն ընդգծել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ Եվրոպական միությանը անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու վերաբերյալ»,- ասված է ռուսական պաշտոնական հաղորդագրությունում։
