Օկուպացված պաղեստինյան տարածքն ականատես է լինում «վտանգավոր սրացման»

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը կոչ է արել միջազգային հանրությանն անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու իսրայելական ուժերի և իսրայելցի զինված վերաբնակիչների կողմից օկուպացված Արևմտյան ափին հարձակումների աճը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Պաղեստինի նախագահական գրասենյակի հայտարարության մեջ։

Նախագահ Աբբասը նամակներ է ուղարկել արաբական և եվրոպական մի շարք երկրների առաջնորդների, ինչպես նաև ԵՄ-ին, Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին և ՄԱԿ-ում Պաղեստինի Պետության առաքելությանը՝ նշելով, որ օկուպացված պաղեստինյան տարածքն ականատես է լինում «վտանգավոր սրացման»։

«Այս հարձակումները հանգեցրել են հարյուրավոր անմեղ զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում, գույքի ոչնչացման, տների, կրոնական վայրերի, ծառերի և գյուղատնտեսական հողերի այրման», – նշվում է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ Իսրայելի քաղաքականությունը միտումնավոր խաթարում է երկու պետությունների սկզբունքով կարգավորման հնարավորությունը և սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։Նախագահը կոչ է արել միջազգային դերակատարներին «իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը, մասնավորապես՝ 2334 բանաձևը, որը հաստատում է իսրայելական բնակավայրերի անօրինականությունն օկուպացված պաղեստինյան տարածքում, և ապահովել միջազգային պաշտպանություն պաղեստինյան ժողովրդի համար»։

ՏԱՍՍ-ը գործակալությունը, հղում անելով իսրայելական ռազմական աղբյուրի, հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը վերջին երկու օրերին ձերբակալել է ավելի քան 130 պաղեստինցու, որոնք հետախուզվում էին Արևմտյան ափին ահաբեկչական գործունեության կասկածանքով։

«Նախորդող երկու օրերին զինվորականները (Արևմտյան ափին) ձերբակալել են ավելի քան 130 հետախուզվող անձանց, այդ թվում՝ զենք վաճառողների, ՀԱՄԱՍ-ի զինյալների, հրահրման մեջ ներգրավված անձանց և ահաբեկչական հարձակումներ պլանավորող ահաբեկիչների։ Զորքերը գործել են Արևմտյան ափի հարյուրավոր վայրերում և հարցաքննել են հարյուրավոր կասկածյալների», – հայտնել է աղբյուրը։

Պաղեստինյան աղբյուրների փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը հուլիսի 27-ի առավոտյան շարունակել են օկուպացված Արևմտյան ափի ողջ տարածքում իրականացվող հարձակումներն ու ձերբակալությունները։ Ըստ տեղեկությունների՝ Նաբլուսի հինգ հատվածում ձերբակալվել է ութ պաղեստինցի։

Հուլիսի 24-ին Արևմտյան ափի Նաբլուսի քաղաքի մոտ հրեա վերաբնակիչների և պաղեստինցիների միջև բախում էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 2 իսրայելցի և 4 պաղեստինցի։ Իսրայելի պաշտպանության բանակն ավելի ուշ հայտարարել է, որ պատրաստվում է «լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների»։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Դատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետ Հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ․ հայտարարություն Լարված վիճակ Շինարարների փողոցում․․․ «Ավինյա՛նը էս թուղթը ստորագրել է, ո՞նց եք ասում՝ սխալ ենք եղել» (video) «Չե՛նք թողնելու՝ մեր խանութները քանդեն, 500 ընտանիքի սոված ու անգործ են ուզում թողնել»․ լարված վիճակ (video) Սրանցից ամեն ինչ սպասելի է՝ մարդկանց վրա էս խանութները կքանդեն․․․ առևտրական (video) Qatar Airways-ը և Etihad-ը դադարեցրել են չվերթերը Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքներ Թուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազ Ինչպես առևտրականը փաստերով տեղը դրեց նիկոլական թաղապետին․․․ (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի․ «Նիկոլն ասում է՝ խաղաղություն եք ուզում, ինքնшսպшն եղեք»․ Տիգրան Չոբանյան (video) Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները. «Հրապարակ» 36 ժամ ջուր չի լինի Լույս չի լինի «Քանի՞ զոհ է պետք Սուրեն Պապիկյանին՝ հրաժարական տալու համար» (video) Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am