«Մտահոգիչ է, որ Ադրբեջանն ի վիճակի է ազդեցություն գործադրելու». Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը քննադատել է Իսրայելի Քնեսեթի օրակարգից Հայոց Ցեղասպանության հարցի հետկանչը

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խիստ քննադատության է ենթարկել Իսրայելի Քնեսեթի օրակարգից Հայոց Ցեղասպանության հարցի հետկանչը՝ հընթացս անդրադառնալով Արցախում Ադրբեջանի իրականացրած բռնի տեղահանությանը։

«Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը իր խոր հիասթափութիւնը կը յայտնէ Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալու վերաբերեալ առաջարկուած բանաձեւը Իսրայէլի խորհրդարանի (Քնեսեթ) մէջ քուէարկութեան դրուելիք հարցերու ցանկէն դուրս ձգելու առնչութեամբ:

Այս երեւոյթը մտահոգութեան տեղիք կու տայ, որ օտար պետութիւն մը, ըստ երեւոյթին, ի վիճակի է նման ազդեցութիւն գործադրելու Իսրայէլի Պետութեան ներքին հարցերու քննարկման վրայ։ Այն իրողութիւնը, որ Ատրպէյճանի Հանրապետութեան վարչակարգը, որ պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի աւելի քան 120,000 բնիկ հայ քրիստոնեաներու բռնի տեղահանութեան եւ հայաթափութեան համար, կրնայ յետաձգել կամ նոյնիսկ որոշել, թէ ի՛նչ հարց կրնայ ներկայացուիլ Քնեսեթին քննարկման։

Մեզի համար յատկապէս տարակուսելի է, որ Ալիեւի վարչակարգը, ըստ երեւոյթին, ի վիճակի է ազդելու թէ՛ իսրայէլացի պաշտօնատարներու քաղաքական հաշուարկներուն եւ թէ՛ այն բարոյական հարցերուն վրայ, զորս Քնեսեթը պատրաստ է քննարկելու։ Քնեսեթի օրէնսդրական օրակարգն ու քննարկումները հարցեր են որ պէտք է մնան Իսրայէլի Պետութեան ինքնիշխան պատասխանատուութեան ներքոյ։

Հայոց Ցեղասպանութիւնը անժխտելի պատմական իրողութիւն մըն է: Անոր ճշմարտութիւնը անկախ է քաղաքական հանգամանքներէն եւ հաստատուն կը մնայ պատմական վաւերագրութիւններու ընդմէջէն:

Ուստի, կը վերահաստատենք Իսրայէլի Պետութեան ուղղուած մեր կոչը՝ պաշտօնապէս ճանչնալու Հայոց ցեղասպանութիւնը եւ միանալու այն երեսուներկու պետութիւններուն, որոնք պաշտօնապէս ճանչցած են 20-րդ դարու առաջին ցեղասպանութիւնը, եւ միայն այդ ճանաչման իրականացումէն ետք է որ մենք կ'ողջունենք Իսրայէլի Պետութեան բարոյապէս արդար եւ հիմնաւոր որոշումը՝ իբրեւ պատմական ճշմարտութեան եւս մէկ հաստատում։

Միաժամանակ կը վերահաստատենք մեր կոչը Թուրքիոյ Հանրապետութեան՝ ճանչնալու Հայոց Ցեղասպանութիւնը եւ վերջ դնելու իր գործօն քաղաքականութեան ու նախաձեռնութիւններուն, որոնք կը միտին խեղաթիւրելու պատմական փաստերը: Այս կոչը կ’ընենք այն համոզումով, որ երկու ազգերու միջեւ եղող որեւէ տեւական հաշտութիւն կրնայ խաղաղութեան հիմք ունենալ միայն այն պարագային, երբ այդ խաղաղութիւնը խարսխուած ըլլայ պատմական ճշմարտութեան վրայ:

Իբրեւ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւն, որ Հայոց Ցեղասպանութենէն ետք Սուրբ Երկրին մէջ ապաստան փնտռող անհամար վերապրողներ եւ որբեր հիւրընկալեց, կը հաստատենք մեր պատասխանատուութիւնը՝ պահպանելու տառապեալներուն յիշատակը եւ անոնց ժառանգութիւնը աւանդելու գալիք սերունդներուն:

Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն յիշատակը յաւիտեան պիտի մնայ Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ աղօթքներուն մէջ, որովհետեւ Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցին է, որ դարեր շարունակ ստանձնած է մեր ազգային յիշողութեան եւ ինքնութեան պահպանման սրբազան առաքելութիւնը, յատկապէս այն ժամանակներուն, երբ հայ ազգը զուրկ էր պետականութենէ:

Թող Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն յիշատակը յաւերժ սուրբ եւ օրհնեալ մնայ բոլոր հայերու սրտերուն եւ համայն մարդկութեան խղճին մէջ»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Եվրոպան ՌԴ-ի մշտական ու անողոք թշնամին է․ Մեդվեդևը պատասխանել է Կալլասի և Դրապատոգոյի «սպառնալիքներին» ՌԴ-ն երկակիություն է տեսնում ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ․ Պեսկով Դաժան ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը. «Հրապարակ» Իրանում արդեն հերքել են Ծառուկյանի նկատմամբ այս մեղադրանքը․․․ Արման Աբովյանն՝ Իրանի դեսպանատան մոտ (video) «Մտահոգիչ է, որ Ադրբեջանն ի վիճակի է ազդեցություն գործադրելու». Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը քննադատել է Իսրայելի Քնեսեթի օրակարգից Հայոց Ցեղասպանության հարցի հետկանչը #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Նիկոլը կկանչվի՞ Բաքու հարցաքննության․ Նաիրա Զոհրաբյան (video) Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով». Արփինե Հովհաննիսյան Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի Իրանի՛ դեսպան, Ծառուկյանի նկատմամբ իրավական բեսպրեդել է՝ 2 խաբեբա իրանցիների պատճառով (video) Բաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը առաջին հաղթանակը տարավ Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնել 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Ձեր հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը` իշխանության կողմից հարկադիր պարապուրդի մատնված իր աշխատակիցներին Սիրիան և Ռուսաստանը շարունակում են քննարկել ռազմական բազաների ճակատագիրը․ Ալ-Շարաա Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊ ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար (տեսանյութ) Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ Եղանակը՝ առաջիկա օրերին․ Գագիկ Սուրենյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինի նոր հայտարարությունը․ պատերազմը տեղափոխվում է նոր դաշտ․ Հայկ Նահապետյան (video) Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT ՇՏԱՊ․ Պետք է քայլեր անել․․․ բոլոր հնարավորությունները կան․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը (video) ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am