Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով». Արփինե Հովհաննիսյան

Նոր խորհրդարանի առաջին նիստին ընդառաջ Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ամփոփել է 2021-2026 թվականների խորհրդարանական ընդդիմության գործունեությունը թվերով։

384 բանավոր հարց ու գրեթե նույնքան ելույթ,

53 օրենսդրական նախաձեռնություն,

4 որոշման նախագիծ,

13 հայտարարության նախագիծ,

1 ուղերձ,

162 գործուղում, այդ թվում՝ իշխանական պատգամավորների հետ։

«Ավելի քան 600 միլիոն դրամ պարգևավճար (աշխատավարձերից բացի այդքան), շուրջ կես միլիարդ դրամ (488 մլն 86 հազար 470 դրամ)` Հայաստան դաշինք և 107 մլն 440 հազար 920 դրամ` «Պատիվ ունեմ» դաշինք

յուրաքանչյուր ընդդիմադիր դաշինքից 1-ական պատգամավոր լքեց խմբակցությունը, դարձավ անկախ պատգամավոր և հետագայում դե ֆակտո աջակցեց իշխանությանը

ընդդիմությունը ստանձնեց օրենքով իրեն վերապահված 4 ղեկավար պաշտոն (1 ԱԺ փոխնախագահ և 3 մշտական հանձնաժողովի նախագահ), որոնցից 1-ին իշխանությունը ինքը հեռացրեց պաշտոնից, երկուսը` իրենք հրաժարվեցին 2022 թվականին, իսկ վերջինը՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, իշխանությունը 2024 թվականին օրենսդրական փոփոխությունից հետո վերցրեց ընդդիմության ձեռքից և փոխանցեց իշխող խմբակցությանը։ Արդյունավե՞տ գործիքներ էին: Թերևս` ոչ:

Փաստենք`

Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին։

Այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույց առ այն, թե ինչ չի կարելի անել և ինչ չի կարելի կրկնել։

և ուրեմն`

ԱՐՁԱՆԱԳՐՈւՄ ԵՆՔ`

Ընդդիմությունը իշխանության գործողությունների և սխալների վիճակագիրը չէ։ Ընդդիմությունը պետք է լինի սեփական քաղաքական օրակարգ ունեցող, քաղաքական արդյունք ստեղծող և այդ արդյունքի համար պատասխանատվություն կրող ինքնուրույն քաղաքական սուբյեկտ։

ՀԱՄԱՁԱՅՆՎՈւՄ ԵՆՔ`

Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով»։ Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով։ Քաղաքական թատերաբեմ գուցե կա, բայց այն թատրոն չէ:

Իհարկե բացառությամբ այն դեպքի, երբ «պետական» ու քաղաքական գործիչների աստղաբույլը ինքը հետ է քաշվում իրենց հայտարարած նպատակից ու գնում է «աշխատելու»:

Հետևաբար`

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈւՄ ենք`

2026-2031 թվականների խորհրդարանական ընդդիմության յուրաքանչյուր քայլ պետք է գնահատվի մեկ չափանիշով՝ որքանո՞վ այն մոտեցրեց իրենց հայտարարված քաղաքական նպատակին:

Համամիտ ե՞ք այս մոտեցմանը: Եթե այո` միացեք այս հռչակագրին»,- գրել է Հովհաննիսյանը։

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Եվրոպան ՌԴ-ի մշտական ու անողոք թշնամին է․ Մեդվեդևը պատասխանել է Կալլասի և Դրապատոգոյի «սպառնալիքներին» ՌԴ-ն երկակիություն է տեսնում ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ․ Պեսկով Դաժան ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը. «Հրապարակ» Իրանում արդեն հերքել են Ծառուկյանի նկատմամբ այս մեղադրանքը․․․ Արման Աբովյանն՝ Իրանի դեսպանատան մոտ (video) «Մտահոգիչ է, որ Ադրբեջանն ի վիճակի է ազդեցություն գործադրելու». Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը քննադատել է Իսրայելի Քնեսեթի օրակարգից Հայոց Ցեղասպանության հարցի հետկանչը #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Նիկոլը կկանչվի՞ Բաքու հարցաքննության․ Նաիրա Զոհրաբյան (video) Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով». Արփինե Հովհաննիսյան Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի Իրանի՛ դեսպան, Ծառուկյանի նկատմամբ իրավական բեսպրեդել է՝ 2 խաբեբա իրանցիների պատճառով (video) Բաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը առաջին հաղթանակը տարավ Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնել 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Ձեր հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը` իշխանության կողմից հարկադիր պարապուրդի մատնված իր աշխատակիցներին Սիրիան և Ռուսաստանը շարունակում են քննարկել ռազմական բազաների ճակատագիրը․ Ալ-Շարաա Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊ ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար (տեսանյութ) Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ Եղանակը՝ առաջիկա օրերին․ Գագիկ Սուրենյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինի նոր հայտարարությունը․ պատերազմը տեղափոխվում է նոր դաշտ․ Հայկ Նահապետյան (video) Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT ՇՏԱՊ․ Պետք է քայլեր անել․․․ բոլոր հնարավորությունները կան․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը (video) ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am