46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Հուլիսի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ «ձախ ակնակապճի շրջանի կապտուկ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկերոջ եղբոր կողմից Մուշականի ամառանոցներում ծեծի ենթարկվելու հետևանքով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Հ. Կ.-ն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 17-ին՝ ժամը 17։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում, իր 41-ամյա ընկերոջ՝ 46-ամյա եղբայրը մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին, այնուհետև հրելով գցել է անկողնու վրա և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

Ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների կողմից կասկածյալը հայտնաբերվել է Արին Բերդի և Թամանցիների փողոցների խաչմերուկում և ձերբակալվել։

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Բաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը առաջին հաղթանակը տարավ Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնել 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Ձեր հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը` իշխանության կողմից հարկադիր պարապուրդի մատնված իր աշխատակիցներին Սիրիան և Ռուսաստանը շարունակում են քննարկել ռազմական բազաների ճակատագիրը․ Ալ-Շարաա Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊ ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար (տեսանյութ) Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ Եղանակը՝ առաջիկա օրերին․ Գագիկ Սուրենյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինի նոր հայտարարությունը․ պատերազմը տեղափոխվում է նոր դաշտ․ Հայկ Նահապետյան (video) Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT ՇՏԱՊ․ Պետք է քայլեր անել․․․ բոլոր հնարավորությունները կան․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը (video) ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան Ֆրանսիայում անտառային հրդեհները մոտենում են ռազմական գործարանների Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ժողովուրդը, որը չի վստահում իր եկեղեցուն, կուրորեն հետևում է ավեր ու մահ բերողին․ Հասրաթյան Արևային էներգիա, աղային մարտկոցներ և էներգետիկ անկախություն․ Նարեկ Կարապետյանի առաջարկը ԱՄՆ-ն ընտրում է՝ իրանական որ հրթիռներն ու ԱԹՍ-ները խոցել Հոգևոր մեծ տոն Արագածում․ Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվեց վերաօծման 12 տարին Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Լավրովն ու Արաղչին քննարկել են իրանական «Անա» բեռնանավի վրա հարձակումը. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am