Հոգևոր մեծ տոն Արագածում․ Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվեց վերաօծման 12 տարին

Այսօր՝ հոգևոր մեծ ուրախությամբ և օրհնությամբ, Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվեց եկեղեցու վերաօծման 12-րդ տարեդարձը։
Տոնական Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում առանձնահատուկ օրհնություն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում պահվող Հիսուս Քրիստոսի Սուրբ Խաչափայտի մասունքի ներկայությունը, որը Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ թեմում ձևավորված բարի ավանդույթի համաձայն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, կրկին բերվել էր Արագած՝ հավատացյալների երկրպագության և օրհնության համար:
Սուրբ Պատարագը մատուցեց Արագածի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը։
Սուրբ Պատարագին խոսված իր քարոզում, Տեր Հայրը խոսեց քրիստոնեական սիրո, միմյանց հանդեպ հոգատարության և Աստծուն հաճելի կյանքով ապրելու կարևորության մասին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հավատացյալ իր առօրյա կյանքով կոչված է վկայելու Քրիստոսի սերն ու Ավետարանի պատգամները։
Անդրադարձավ քրիստոնեական արժեքների պահպանմանը, հավատքի մեջ ամուր մնալուն և մեր սրբությունների հանդեպ ակնածանք ու նվիրում ունենալուն՝ որպես հայ քրիստոնյայի հոգևոր կյանքի անբաժանելի մաս։
Պատարագիչ հոգևորականը որդիական սիրով և երախտագիտությամբ իր շնորհակալությունը հայտնեց ազգիս շնորհազարդ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև Արագածոտնի թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին:
Սուրբ Պատարագին ներկա և աղոթակից էին հոգևորականներ, եկեղեցու բարերարներ, բազմաթիվ ուխտավոր հայորդիներ և հավատացյալներ:
Պատարագի ավարտին կատարվեց Անդաստանի հանդիսավոր արարողություն՝ Սուրբ Խաչափայտի մասունքով օրհնվեց աշխարհի չորս կողմերը, աղոթք բարձրացվեց առ Աստված՝ եկեղեցու անսասանության, հայրենիքի խաղաղության, հայ ժողովրդի բարօրության և աշխարհի խաղաղության համար։
Օրվա տոնական խորհուրդն առավել ամբողջացրին Արագածի մշակույթի տան սաների գեղեցիկ մշակութային կատարումները, ավարտին հավատացյալներին մատուցվեց նաև սիրո ճաշ:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ժողովուրդը, որը չի վստահում իր եկեղեցուն, կուրորեն հետևում է ավեր ու մահ բերողին․ Հասրաթյան Արևային էներգիա, աղային մարտկոցներ և էներգետիկ անկախություն․ Նարեկ Կարապետյանի առաջարկը ԱՄՆ-ն ընտրում է՝ իրանական որ հրթիռներն ու ԱԹՍ-ները խոցել Հոգևոր մեծ տոն Արագածում․ Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվեց վերաօծման 12 տարին Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Լավրովն ու Արաղչին քննարկել են իրանական «Անա» բեռնանավի վրա հարձակումը. մանրամասներ Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի Հայկական շահի պաշտպանության առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին․ Մելիքյան Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Պուտինը ստորագրել է միգրանտների և նրանց ընտանիքների վերաբերյալ նոր օրենքներ Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի կետերից առգրավվել է ավելի քան 6,8 տոննա ապրանք Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել են Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ մանրամասներ Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Երկնային երեք երևույթ մեկ օրում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում․ վիրավորներ կան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. Համբուրգ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am