Հանցավոր կյանքով ապրում են լավ մարդիկ. Նորատուսցի Արան՝ դատախազին

Չարբախում մեկ տարի առաջ «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով այսօր հարցաքննվեց գործով վկա Արամ Պետրոսյանը: Նա պատմեց, որ ամբաստանյալներից Պետրոս Իսրայելյանն իր ընկերն է, հաճախ են հավաքվել նրա գեղեցկության սրահի նկուղային հարկում. «Մենք ընկերություն չենք արել, այլ ախպերություն»: Վերջինս դեպքի օրը որովայնի հրազենային վնասվածք էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նա քրեական գործի շրջանակներում տուժողի կարգավիճակ է ունեցել, սակայն նախաքննության ընթացքում զրկվել է այդ կարգավիճակից: «Դեպքից մի քանի օր առաջ նստած ենք եղել, Գեղամն ասաց՝ մեկը ճըվճվին 20 հազար դոլար է պարտք: Ասաց` ախպեր ջան ինքնասիրության հարց է դարձրել, 20 հազար տվել ա, 18 հազար հետ են տվել, հիմա 2 հազար դոլար պետք է տա, բայց 20 հազար են հետ ուզում: Ասաց` Մուշեղը կոնկրետ մեր հետեւից ա ընկել: Ես էլ վերցրի զանգեցի Մուշեղին` ասել եմ` տվողն էլ գիտի ինչքան պիտի տա, վերցնողն էլ գիտի` ինչքան պիտի ստանա: Մուշեղն էլ ասաց` դե որ տենց ա` արի իրար տենանք: Իր խոսալը գիտեք ինչ ձեւի էր` ապեր ջան լսում ես ինչ եմ ասում, ուրեմն սենց…ագրեսիվ էր շատ: Հաջորդ օրը զանգեցի իրան, ասաց` ախպեր Բանգլադեշ եմ, արի ստեղ, կտեսնենք իրար: Գեղամն ասաց` մենակ գնում ես էնտեղ, արի ես էլ հետդ գամ, որ հանկարծ չծեծեն: Մի քանի հոգով ենք գնացել: Մուշեղի տեղը չգտանք, զանգեցի, ասացի` արի մեր տուն` նկուղային տունը, բացատրեցի հասցեն: Նստած էինք` ուժեղ ձայն լսվեց` Մուշեղն էր, տենց ուժեղ դուռը բացեց: Գեւորգն էլ կանգնած էր էդտեղ, ասաց` սա մեր դռան դուռն է, ինչի ես տենց բացում դուռը: Գեւորիկի հետ երկու բերան խոսակցություն եղավ, սկսեց մեր քրֆել, Գեւորիկն էլ նրան մեր քրֆեց: Մուշեղը պատրաստված եկել էր, ձեռը գցեց հետեւը, զենքը հանեց ու Գեւորի ուղղությամբ կրակեց: Գեւորն էլ ընկավ, փաթաթվեց նրան, հետո քաշքշոց եղավ: Դեմս սիգարետի տուփ կար, վերցրի ու շպրտեցի վրան: Հետո թեւիս տակ ուժեղ ցավ զգացի, ու բան չեմ հիշում»: Վկայի խոսքով՝ կրակոցի հետեւանքով վնասվել են իր կենսական նշանակության օրգանները: Վիրավորվելուց հետո 6 անգամ կորցրել է գիտակցությունը: Դատախազի հարցին, թե իրեն ո՞ր հիվանդանոց են տեղափոխել վկան միայն հիվանդանոցի անվան «Սուրբը» հիշեց: Նշենք, որ նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Ես համարյա մեռած եմ եղել: Հիվանդանոցում ընտանիքիս ասել են, եթե 3 օր մնա՝ կապրի, եթե չէ՝ կմեռնի»,- ասաց նա եւ հիշեց, որ հիվանդանոցում աչքերը բացելուն պես տեսել է, որ կողքը պառկած է Մուշեղը, ում վրա լացում էին: «Կողքս պառկած էր, աչքերս բացի, տեսա` կողքս ա: Հելա տոնածառի խաղալիքի նման ութ հատ շլանգ էր դուրս եկել վրիցս, նենց էր կրակել` սիրտ, թոք, լյարդ սաղ իրար էին խառնվել: Հետո լսել եմ, որ մահացել են Մուշեղն էլ, Գեւորիկն էլ»: Մեղադրող դատախազի միջնորդությամբ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը ՝ էական հակասությունների հիմնավորմամբ: Ըստ նախաքննական ցուցմունքի`2016թ. նոյեմբերի 13-ին ինքը մտել է գեղեցկության սրահի նկուղային հարկ ու դռան մոտ չհասած Գեղամի ձայնն է լսել. «Ներս մտա, տեսա 20-25 անձի: Ճանաչեցի Աբոյին, Գեւորիկին, Գեղամին, որը մեր բակից էր: Լսեցի տարբեր տեսակի հայհոյանքներ, տեսա որ մի տղա վազեց դեպի դուռը: Գեւորգը եւ մի քանի անծանոթներ հարվածում էին նրան, հետո էդ տղան սկսեց կրակել, հետո փորիս հատվածում ուժեղ ցավեր զգացի, էլ բան չեմ հիշում… Հետո հիվանդանոցում Մուշեղին եմ տեսել` կողքիս պառկած, ինչ-որ մարդիկ լացում էին վրան»: Երբ մեղադրող դատախազը փորձեց վկայից հստակեցնել, թե ո՞ր մարդիկ են ապրում հանցավոր կյանքով, դահլիճում ներկա քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի եղբայրը՝ Արա Բանդուրյանը տեղից ասաց. «Լավ մարդիկ»:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am