Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում

Դոնեցկի «Շախտյորի» սան Անդրեյ Տոտովիցկին կիսվել է իր մտքերով, թե ինչու իրեն այդպես էլ չհաջողվեց ամրապնդվել «հանքափորների» հիմնական կազմում: Ուկրաինացի նախկին ֆուտբոլիստը, վերլուծելով իր կարիերան, հատկանշական կերպով ընդգծել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի գործոնը:

««Շախտյորում» ինձ մոտ չստացվեց, բայց հիմա հասկանում եմ, որ կարող էի հանգիստ խաղալ այնտեղ։ Լուչեսկուի օրոք մի պահ կար, երբ ես բավականին լավ անցկացրի ուսումնամարզական հավաքները, բայց այն ժամանակ պարզապես չէի հավատում ինքս ինձ: Չէի հավատում, որ կարող եմ մրցակցել այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Մխիթարյանն ու Տեյշեյրան… Ներքուստ չէի հավատում, որ նրանց դուրս կմղեմ կազմից կամ գոնե կպայքարեմ իմ տեղի համար։ Բայց հիմա, երբ վերլուծում եմ իրավիճակը, հասկանում եմ, որ ունեի պահանջվող ներուժը։ Այդ անվստահությունն ինձ որոշ չափով կործանեց «Շախտյորում»»,- Տոտովիցկու խոսքն է մեջբերում ուկրաինական մամուլը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դոնեցկյան ակումբի գույները պաշտպանել է 2010-ից 2013 թվականներին։

Ինչ վերաբերում է Տոտովիցկուն, ապա նա պայմանագրով «Շախտյորին» է պատկանել 2010-2020 և 2022-2025 թվականներին, սակայն այդ երկարամյա ընթացքում գլխավոր թիմի կազմում անցկացրել է ընդամենը 16 պաշտոնական հանդիպում։ Հուլիսի սկզբին 33-ամյա կիսապաշտպանը պաշտոնապես ավարտել է մարզական կարիերան։

Armsport

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ մանրամասներ Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Երկնային երեք երևույթ մեկ օրում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում․ վիրավորներ կան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. Համբուրգ Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն Այս պատերազմը պետք է դադարեցվի. Տոկաևը՝ Պուտինին Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով․ Բադալյան Ավելի քան մեկդարյա գաղտնիք Հերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան Շոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Փորձում է հրաժարական տալ, բայց վարչակազմը դա թույլ չի տալիս․․․ Հայաստանը պարտավոր է այնպես կառավարել ռիսկերը, որ արտաքին ցնցումը չվերածվի ներքին ճգնաժամի ՀԺ-ն, «բարենորոգվելով», լրատվամիջոցից վերածվել է Եկեղեցու դեմ հերթապահ բամբասանքների «բեսեդկայի»․ Տեր Զարեհ Ֆրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ. Նովակ 53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am