Հայաստանը պարտավոր է այնպես կառավարել ռիսկերը, որ արտաքին ցնցումը չվերածվի ներքին ճգնաժամի

ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր»-ի անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․


«ԱՄՆ–Իրան հակամարտության նոր սրացումից և ամերիկյան հարվածներից հետո Իրանը փաստացի սահմանափակել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը և հարվածներ հասցրել տարածաշրջանի նավթատարներին։ Զուգահեռաբար ակտիվացել են Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները․ նրանք Կարմիր ծովում հարվածել են սաուդական նավթատարներին և հայտարարել Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին։

Այսպիսով վտանգի տակ են հայտնվել միաժամանակ համաշխարհային էներգետիկ առևտրի երկու առանցքային հանգույցները՝ Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները։ Եթե առաջինով սահմանափակվում է Պարսից ծոցի նավթի և հեղուկացված գազի արտահանումը, ապա երկրորդի խափանումը հարվածում է Կարմիր ծով–Սուեզ ճանապարհով իրականացվող մատակարարումներին։ Արդյունքում վառելիքային ճգնաժամը վերածվում է ոչ միայն առաջարկի, այլև համաշխարհային լոգիստիկայի ճգնաժամի։

Աշխարհը կանգնած է ոչ այնքան հում նավթի, որքան պատրաստի վառելիքի՝ դիզելի, բենզինի և ավիավառելիքի պակասի առաջ։ Հում նավթի առաջարկն առայժմ բավարար է, սակայն Պարսից ծոցում, Չինաստանում և Ռուսաստանում նավթավերամշակման ու արտահանման խափանումների հետևանքով նավթամթերքի համաշխարհային արտադրությունը նախապատերազմյան մակարդակից օրական շուրջ 8 մլն բարելով պակաս է, իսկ առանձին վառելիքատեսակների գներն աճել են 35–70%-ով։
Սա հեռավոր շուկաների վերացական խնդիր չէ։ Սա Հայաստանի գնաճի, տնտեսական ակտիվության և ազգային անվտանգության խնդիրն է։

Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն դիվերսիֆիկացրել է բենզինի ներմուծումը։ 2025 թվականին ներմուծված շուրջ 220 հազար տոննա բենզինից Ռուսաստանին բաժին է ընկել մոտ 56 հազար տոննա։ Սակայն դիզելային վառելիքի դեպքում պատկերը հակառակն է․ ներմուծված շուրջ 180 հազար տոննայից 150 հազարը՝ ավելի քան 80%-ը, մատակարարվել է Ռուսաստանից։

Մինչդեռ Ռուսաստանն արդեն սահմանափակում է դիզելի արտահանումը՝ սեփական շուկայի պակասը մեղմելու համար։
Ի՞նչ պետք է անել։
- Անհապաղ ստուգել բենզինի և հատկապես դիզելի ռազմավարական պաշարների փաստացի առկայությունը։ Օրենքը խոշոր ներմուծողներից պահանջում է պահպանել նախորդ տարվա ներմուծման 10%-ի չափով չնվազող պաշար։
- Բենզինի ներմուծման դիվերսիֆիկացման փորձը տարածել նաև դիզելի վրա՝ նախապես ապահովելով այլընտրանքային մատակարարներ, երկարաժամկետ պայմանագրեր, պահեստային հզորություններ և Սև ծով–Վրաստան երթուղու լրացուցիչ հնարավորություններ։
- Պատրաստել վառելիքային ցնցման քաղաքատնտեսական սցենարներ՝ գնահատելով դրա ազդեցությունը գնաճի, գյուղատնտեսության, բեռնափոխադրումների, հանրային տրանսպորտի, արտաքին առևտրի և բյուջեի վրա։
- Ամենօրյա վերահսկողություն սահմանել ներմուծման գների, պաշարների, առևտրային հավելագների և մանրածախ գների նկատմամբ։
- Միջնաժամկետ հատվածում արագացնել հանրային տրանսպորտի էլեկտրիֆիկացումը, երկաթուղային բեռնափոխադրումների զարգացումն ու տնտեսության էներգաարդյունավետությունը։
Ի՞նչ չի կարելի անել։
- Չի կարելի ճգնաժամը ժխտել կամ հասարակությանը հանգստացնել ընդհանուր խոսքերով՝ սպասելով, մինչև խնդիրը երևա բենզալցակայաններում։
- Չի կարելի սահմանել վարչական միջամտությամբ գների կոշտ առաստաղներ, քանի որ դրանք կարող են կարճ ժամանակով թաքցնել թանկացումը, բայց վերջնարդյունքում հանգեցնել դեֆիցիտի, հերթերի և ստվերային վաճառքի։
- Չի կարելի առանց հաշվարկի կիրառել համատարած սուբսիդիաներ կամ հարկային արտոնություններ։
- Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել մեկ այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ։
- Չի կարելի ռազմավարական պաշարներն օգտագործել գների ժամանակավոր ու ցուցադրական զսպման համար՝ առանց նոր մատակարարումն ապահովելու։

Հայաստանը չի կարող անխոցելի լինել համաշխարհային ցնցումների նկատմամբ։ Բայց կարող է և պարտավոր է այնպես կառավարել ռիսկերը, որ արտաքին ցնցումը չվերածվի ներքին տնտեսական ու պետական ճգնաժամի։
Սակայն դրա համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի իշխանություն, որը կանխատեսում է, պահուստավորում է, դիվերսիֆիկացնում է և հանրությանը ճշմարտությունն է ասում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/749e7b3ef5d35c09a439ca7a3fb90c30

© 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել Ատլանտյան օվկիանոսի վրա Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Խայտառակություն է․ էս մի տարվա ընթացքում էդ փողն ի՞նչ եք արել․ Աննա Գրիգորյան (video) Տեղահանման նոր ռիսկեր կա՞ն․․․ ինչ եք անելու Տիգրանաշենում․ Հայկ Ֆարմանյան (video) Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով. Արմեն Այվազյան ԱՄՆ-ն սպառնում է զենք չմատակարարել Ուկրաինային․ FT «Պարզ բան եմ ասում»․ Արթուր Խաչատրյանը «նեղը գցեց» կառավարության ներկայացուցչին (video) ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ռուսական հրթիռների արտադրության դեմ. Politico Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 12/13-ին Ադրբեջանցին հեկտարներով վնասում է արգելոցը, դուք ի՞նչ եք անում․ Իրինա Յոլյան (video) Վարչապետը պարտավոր է ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն նույնիսկ կոշտ, վիրավորական կամ ցնցող ձևակերպումների նկատմամբ. Գարեգին Պետրոսյան Վահագն Ալեքսանյա՛ն, հանգստացե՛ք․ Կալուգայի տոմս առնենք, գնացեք, տեսեք ու․․․ Տիգրան Աբրահամյան (video) Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո Թալանչինե՛ր, այո՛, թալանչի եք․․․ Մեսրոպ Մանուկյանը սկսեց գոռալ, Ռուբինյանը խառնվեց (video) Բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով․ ընդդիմադիր (video) ՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ «Դու չե՛ս փախչելու»․ Պուտինն ու Լուկաշենկոն Նիկոլին տեղն ու ժամն ասեցին․ Սուրենյանց (video) Լսե՛ք՝ ինչ ճանապարհով են սրանք փողերը լվանում․ Ռուբեն Մխիթարյան (video) Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Խայտառակություն․ 16 հազար դրամով գնել եք աթոռ, որ ի՞նչ անեք․ ընդդիմադիրը փողերի մսխման թվեր ներկայացրեց (video) Երբ Մեծ կոմբինատորի և նրա արկածախնդիր թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, հուսով եմ, մեզ կհիշեք սրանց ողջակիզելու կոչեր հնչեցնելու ժամանակ. Հակոբ Բադալյան Ի՞նչ եք անում փողերի հետ․տվել եք 90% կանխավճար մի բանի համար, որ ոչինչ չե՛ն արել․ընդդիմադիրը՝ փաստով (video) Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. պաշտպան Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ 1. Չվախենալ վիժվածքներից, 2. Վախենալ ճորտ լինելուց. Արթուր Դանիելյանը` կալանավայրից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am