Սևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներով

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դատարանը հրապարակել է քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդու՝ Լյովա Բանդուրյանի և նրա հետ նույն գործով անցնող Միսաք Փաշիկյանի վերաբերյալ դատավճռի վերդիկտը։
Դատարանը Միսաք Փաշիկյանին մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներով, մինչդեռ Լյովա Բանդուրյանին մեղավոր է ճանաչել միայն մասամբ՝ մի շարք մեղադրանքներով արդարացնելով։ 

Ըստ մեղադրանքի՝ Լյովա Բանդուրյանը, Միսաք Փաշիկյանի, Դ. Հովսեփյանի և վարույթով ինքնությունը չպարզված անձի հետ, խմբի կազմում կատարել է խուլիգանություն, ինչպես նաև նշված անձանց հետ համատեղ հարվածներ հասցնելով Էդ. Աֆյանին՝ վերջինիս առողջությանը պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։
Դատարանը, սակայն, Լյովա Բանդուրյանին մեղավոր է ճանաչել միայն խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար՝։ Մինչդեռ Միսաք Փաշիկյանը, ըստ գործի նյութերի, ճանաչվել է Արսեն Աֆյանի սպանությունը կատարած անձը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի վիճաբանության հետեւանքով կրակոցներ հնչեցին եւ սպանվեց Սեւանի ավագանու անդամ՝ 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Վիճաբանության մյուս կողմում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններն էին, նրանցից մեկի` Արա Բանդուրյանի որդին` Լյովան, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը մեկ այլ գործով հետախուզման մեջ էր գտնվում եւ հայտնաբերվեց այդ սպանության արդյունքում։

Հանրային աղմուկը հանդարտեցնելու համար Բանդուրյանների որդին կալանավորվեց, կարճ ժամանակ անց Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը Լյովա Բանդուրյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքի, իսկ անցած օգոստոսին նույն դատարանը` դատավոր Կարեն Հակոբյանի նախագահությամբ, տնային կալանքն էլ վերացրեց` կիրառելով վարչական հսկողություն, գրավ եւ բացակայելու արգելք: Բայց մի քանի ամիս առաջ Վերաքննիչ դատարանը վարչական հսկողությունը փոխել էր տնային կալանքի՝ 3 ամիս ժամկետով, հետո առաջին ատյանի դատարանը կրկին բաց էր թողել։ Այժմ Փաշիկյանը կալանավայրում է, Բանդուրյանը՝ ազատության մեջ։ Օգոստոսին դատարանը կհրապարակի մեղադրյալների վերաբերյալ պատժաչափերը։

դիտվել է 221 անգամ
Լրահոս
Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am