ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանցի գործարար Բաբակ Զանջանիի ենթադրյալ ցանցի դեմ

ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել չորս ֆիզիկական և ինը իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, կապված են իրանցի խոշոր գործարար և ֆինանսիստ Բաբաք Զանջանիի ենթադրյալ «ցանցի» հետ։ Զանջանին համարվում է Իրանի ամենահարուստ գործարարներից մեկը։

ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչության (OFAC) տարածած տեղեկատվության համաձայն՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է նաև Տաջիկստանի քաղաքացի։ Մյուս անձինք Իրանի քաղաքացի են, Դուբայում բնակվող Նիդեռլանդների քաղաքացի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի։

«Սև ցուցակում» ընդգրկված ինը ընկերությունները գրանցված են Իրանում, ԱՄԷ-ում և Թուրքիայում։

Գործնականում ԱՄՆ կառավարության այս քայլերը նշանակում են, որ այդ անձանց և ընկերությունների ակտիվները, եթե դրանք հայտնաբերվեն ԱՄՆ իրավասության ներքո, կսառեցվեն։ Բացի այդ, ամերիկացի քաղաքացիներին արգելվում է որևէ գործարք իրականացնել պատժամիջոցների տակ հայտնված անձանց և կազմակերպությունների հետ, իսկ ցուցակում ընդգրկված անձանց մուտքը ԱՄՆ կսահմանափակվի։ Հաղորդում է TASS-ը։

ԱՄՆ-ն Զանջանիի դեմ պատժամիջոցներ էր սահմանել նաև 2026 թվականի հունվարին։ Վաշինգտոնը պնդում է, որ նրա ընկերությունները նպաստում են Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների շրջանցմանը։ Բացի այդ, ամերիկյան իշխանությունները հայտարարում են, որ Զանջանին և նրա ընկերությունները աջակցում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ):

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» 17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Արամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան 12 ժամ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է․․․ ի՞նչ է եղել հարցաքննությանը․ մանրամասներ (video) Թրամփը կատակով չի բացառել երրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությունը Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանցի գործարար Բաբակ Զանջանիի ենթադրյալ ցանցի դեմ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում «Առանց Նիկոլի ավելի շատ կհավաքեինք». ՔՊ-ականների ներքին հաշվարկը․ ի՞նչ է կատարվում ներսում (video) Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել Երբեք չեմ մոռանա Հրանտ Մաթևոսյանի այդ ֆանտաստիկ խոսքը․ Անդրանիկ Միհրանյան (video) «Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները Ֆրանսիայի դեսպանատանը 7 մարդու մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ» «Ներողամտության ոգին մարդուն մղում է սիրո առաջնորդության». Տեր Մանուկ Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ» Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր Հուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am