«Ներողամտության ոգին մարդուն մղում է սիրո առաջնորդության». Տեր Մանուկ

Դարերի ընթացքում անթիվ աղոթքների վկա դարձած Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին ևս մեկ անգամ լցվեց հավատացյալների միաձայն աղոթքով։ Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական աղոթքն էր հոգևոր դասին և ուխտավորներին միավորել այս հոյակերտ տաճարում:

Ժամերգության ընթացքում ներկաները աղոթք բարձրացրեցին Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար:

Ընթացս ժամերգության իր խոսքը ներկաներին փոխանցեց Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:

Անդրադառնալով Մատթեոսի Ավետարանի անխիղճ պարտատեր ծառայի առակին (Մատթ. 18:23-35)՝ խոսեց ներողամտության՝ որպես քրիստոնեական կյանքի հիմնարար առաքինության մասին։ Տեր Հայրն ընդգծեց, որ առանց սրտանց ներելու մարդը չի կարող ապրել Աստծո ողորմության մեջ։ Ներողամտության ոգին մարդուն առաջնորդում է դեպի սեր, սովորեցնում կիսել մերձավորի ուրախությունն ու վիշտը և ապրել ոչ միայն սեփական, այլև դիմացինի կյանքով։ Նա հորդորեց բոլորին լինել գթասիրտ, ներողամիտ և հանդուրժող՝ մեր կյանքը կառուցելով Ավետարանի պատվիրանների համաձայն։

Միասնական աղոթքից հետո տեղի երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ կազմակերպվեց սիրո ճաշ ուխտավորների համար:

Արագածոտնի թեմ

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանցի գործարար Բաբակ Զանջանիի ենթադրյալ ցանցի դեմ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում «Առանց Նիկոլի ավելի շատ կհավաքեինք». ՔՊ-ականների ներքին հաշվարկը․ ի՞նչ է կատարվում ներսում (video) Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել Երբեք չեմ մոռանա Հրանտ Մաթևոսյանի այդ ֆանտաստիկ խոսքը․ Անդրանիկ Միհրանյան (video) «Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները Ֆրանսիայի դեսպանատանը 7 մարդու մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ» «Ներողամտության ոգին մարդուն մղում է սիրո առաջնորդության». Տեր Մանուկ Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ» Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր Հուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ» Քպ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները Ինչ եղանակ է սպասվում Մեր երկրում մարդիկ բերման են ենթարկվում ճշմարտությունն ասելու համար․ Արեգա Հովսեփյան Պուտինն ու Տոկաևը Օմսկում կքննարկեն ռուս-ղազախական համագործակցության օրակարգը Բռնատիրության ձևավորման պայմաններում քաղաքական պայքարն ասոցացվում է բանտերի և հետապնդումների հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am