Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշման մեջ։ Իրավական ակտի նպատակը Հյուսիս-Հարավ ավտոտրանսպորտային միջանցքի առանցքը հանդիսացող՝ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-ՏաթևԿապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ամբողջ երկայնքով տրանսպորտային միջանցքի բուն նշանակությանը չվերաբերող տարատեսակ գովազդային վահանակների տեղադրման արգելքի սահմանումն է։

Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդային վահանակները տեղադրվում են կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը սահմանելու մասին» թիվ 765-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով։ Դրանում առկա իրավական կարգավորումները հնարավորություն են ընձեռում գովազդային վահանակներ տեղադրել Հայաստանի բոլոր ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում։ Նշված ավտոմոբիլային ճանապարհներին օրինական կամ ապօրինի տեղադրված են բազմազան տեսքի գովազդային վահանակներ և գովազդի այլ կառուցվածքային տարրեր, որոնց առկայությունը խաթարում է ճանապարհների արտաքին տեսքը, ապօրինի կամ անխնամ տեսքի վահանակների ապամոնտաժումը տևական գործընթաց է։

2009 թվականի օգոստոսի 6-ի թիվ 968-Ա որոշմամբ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման նպատակով կասեցված է Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 ԵրևանԵրասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի և պաշտպանական գոտու սահմաններում համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար կառուցապատման թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացը։ Առաջարկվում է կարգի ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդային վահանակի տեղադրումն արգելող իրավական կարգավորումներում կատարել փոփոխություն և դրա տեղադրումը մերժելու իրավական հիմք սահմանել այն դեպքերը, եթե այն տեղադրվելու է Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի և պաշտպանական գոտու սահմաններում, ընդ որում՝ այս կարգավորումը տարածվելու է նաև նշված ավտոմոբիլային ճանապարհների բնակավայրերի սահմանների և Երևանի միջով անցնող տարանցիկ հատվածներում գովազդային վահանակների տեղադրման համար ներկայացված դիմումների վրա։

Կարգավորման առարկան Հյուսիս-Հարավ ավտոտրանսպորտային մայրուղու առանցքը հանդիսացող՝ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներն են, որոնց ամբողջ երկայնքով տրանսպորտային միջանցքի բուն նշանակության հետ չառնչվող և միջանցքի արտաքին կահավորմանը տրամաբանությանը չվերաբերող տարատեսակ գովազդային վահանակների տեղադրման արգելքի սահմանումն է՝ արագընթաց ավտոմոբիլային մայրուղում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և պատշաճ արտաքին տեսքի ապահովման նկատառումներով։

դիտվել է 138 անգամ
Լրահոս
«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները Ֆրանսիայի դեսպանատանը 7 մարդու մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ» «Ներողամտության ոգին մարդուն մղում է սիրո առաջնորդության». Տեր Մանուկ Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ» Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր Հուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ» Քպ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները Ինչ եղանակ է սպասվում Մեր երկրում մարդիկ բերման են ենթարկվում ճշմարտությունն ասելու համար․ Արեգա Հովսեփյան Պուտինն ու Տոկաևը Օմսկում կքննարկեն ռուս-ղազախական համագործակցության օրակարգը Բռնատիրության ձևավորման պայմաններում քաղաքական պայքարն ասոցացվում է բանտերի և հետապնդումների հետ Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ինչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. Մանրամասներ ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցի իրավիճակը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սերբիայի ռազմավարական նպատակը Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ ԱՄՆ-ն և Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել Զենք-զինամթերքի առգրավում Երևանում․ տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեց Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախումից հետո «Ford Transit»-ը կողաշրջվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am