Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի պաշտպանները միջնորդեցին փոխել նրա խափանման միջոցը, հաշվի առնելով հանգամանքը, որ վերջինն արդեն պատգամավորի կարգավիճակ է ստացել։ Դատարանն առաջնահերթության կարգով կքննի խափանման միջոցի փոփոխության հարցը։

Հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը միջնորդեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը փոխել և կիրառել 1 միլիարդ դրամ գրավ, բացակայելու արգելք ու վարչական հսկողություն՝ էլեկտրոնային սարքերի միջոցով։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկել է Ղազինյանին առնչվող գործի քննությունը։ Դատախազը հուլիսի 21-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել էր Հակակոռուպցիոն դատարան։


« «Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ն, նույն դաշինքի Երևանի Վ. Փափազյան փողոցի 29 շենքի 73 հասցեում գործող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Ա.Մ.-ի, դաշինքի համակիր Ա.Ս.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստվել է ընտրակաշառք տալ ընտրողներին՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։

Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դ.Ղ.-ն Ա.Ս.-ին է փոխանցել 1 միլիոն 400 հազար դրամ՝ ընտրակաշառք տալու համար օգտագործելու նպատակով, սակայն հանցակիցների միջև ընտրակաշառքի գումարը բաշխելու և ընտրողներին փոխանցելու եղանակների շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով ծրագրված հանցագործությունը Դ.Ղ.-ի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, իսկ գումարը հետագայում փոխանցվել է Ա.Մ.-ին:

Նույն քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի, Լ.Ս.-ի, Ս.Հ.-ի, Գ.Հ.-ի, Հ.Գ.-ի և Պ.Ջ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու նախապատրաստության և ընտրակաշառք ստանալու համար»,–նշված է մեղադրական եզրակացությունում։

դիտվել է 69 անգամ
Լրահոս
ԵՄ յոթ երկրներ Եվրահանձնաժողովին խնդրել են աջակցել սահմանամերձ շրջաններին՝ զբոսաշրջության անկման պատճառով Երևանի խցանումները մեր պետության վրա ամեն տարի արժենում են մոտ 200-300 միլիոն դոլար․ Վահրամ Միրաքյան Բանակցողներին ապշեցրել է Էր Ռիադի հետ միջուկային գործարքի հարցով Թրամփի նոր պայմանը․ ԶԼՄ Պենտագոնը ԱՄՆ զոհված զինվորների թվի նվազեցումը բացատրել է համակարգի խափանմամբ Անօդաչուների «որսորդը». Պուտինին առաջին անգամ ցուցադրել են Յակ-130Մ-ը «Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը Գրտնակի հարվածով մորը սպшնած եղբայրներից մեկը հոգեկան առողջության խնդիրներ ունի և հաշվառված է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Ռուսաստանը նոր թափով գալիս է․․․ իրավիճակը ավելի է սրվելու, մինչև․․․ Դավիթ Ջամալյան (video) «Նիկո՛լ, Ալիևին ասել ես՝ Սյունիքը քոննա, գուլյատ արա՞»․ Աշոտ Անդրեասյան (video) Սարսափելի է․․․ Սուրեն Պապիկյա՛ն, դու մենակ կարող ես ժողովրդին սպառնալ տանկերո՞վ․ Էդիկ Անդրեասյան (video) Սարսափելի օրհասական վիճակում ենք․․․ մեզ պակասում են հենց այդ երկու մարդը․ Անդրանիկ Միհրանյան (video) Վիգեն Ավետի՛ս, դու «շանտղություն ես անում»․․․ շառդ չմոռանաս, մինչև․․․ Աշոտ Անդրեասյան (video) ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից Երևանում ընթացող «Mazda»-ում հրդեհ է բռնկվել. կրակի դեմ պայքարել են քաղաքացիներն ու հրշեջները Փաշինյանի վիճակը ծանր է․ Ծառուկյանին չի կարողանալու ունեզրկել․ ասեմ՝ ոնց․ Սուրեն Սուրենյանց (video) Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակիչի վերաբերյալ Իրաքը հերքել է տեղեկությունները Վրաստանի արձագանքը չուշացավ Կյանքից անժամանակ հեռացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Համլետ Դադայանը (Քոլոն) Պուտինին ցուցադրել են ռուսական նոր ինքնաթիռը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am