Բանակցողներին ապշեցրել է Էր Ռիադի հետ միջուկային գործարքի հարցով Թրամփի նոր պայմանը․ ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արդեն հրապարակված միջուկային գործարքի շրջանակներում «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու մասին Էր Ռիադին ուղղված պահանջը մեծ անակնկալ է դարձել ամերիկացի բանակցողների համար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:

 Հուլիսի 22-ին Թրամփը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի հետ տասնյակ միլիարդավոր դոլարներ գնահատվող և 30 տարվա համար նախատեսված համաձայնագրին, որը թույլ կտա ամերիկյան ընկերություններին առանցքային դեր խաղալ տարածաշրջանում քաղաքացիական միջուկային ենթակառուցվածքի ստեղծման գործում:

«Նոր պայմանը, որը, ինչպես պնդում էր Սպիտակ տունը, Թրամփի վաղուցվա նպատակն է և չպետք է որևէ մեկին ցնցեր, զարմացրել է նույնիսկ միջուկային հարցերով վարչակազմի սեփական բանակցողներին, որոնց համար «Աբրահամական համաձայնագրերին» միանալու պայմանն անակնկալ էր», – հայտարարել են CNN-ի երկու աղբյուրները:

 Հեռուստաալիքի տեղեկություններով՝ անհամապատասխանության պատճառը ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի շտապողական հայտարարությունն է դեռևս չավարտված գործարքի մասին՝ հակառակ դա չանելու մասին Սպիտակ տան խնդրանքին: Դա հարուցել է Թրամփի դժգոհությունը և վարչակազմի ներսում առաջացրել տարաձայնություններ։

 ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը տեղեկություններն անվանել է «կեղծ լուրեր»՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ համաձայնեցված է եղել Սպիտակ տան և Պետդեպարտամենտի հետ:

 Հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ Թրամփի որոշման վրա ազդել է նաև փորձագետների և պահպանողական ամերիկյան լրատվամիջոցների, այդ թվում` Fox News հեռուստաալիքի և Wall Street Journal թերթի քննադատությունը, որոնք հիշեցրել են, որ Ջո Բայդենի վարչակազմը նույնպես այդ պահանջն էր ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ քաղաքացիական ատոմային ծրագրի իրականացման քննարկման ժամանակ:

«Աբրահամյան համաձայնագրերը» Իսրայելի և մի շարք արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրերի շարք է, որոնք կնքվել են Թրամփի առաջին վարչակազմի միջնորդությամբ 2020 թվականին:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը ԵՄ յոթ երկրներ Եվրահանձնաժողովին խնդրել են աջակցել սահմանամերձ շրջաններին՝ զբոսաշրջության անկման պատճառով Երևանի խցանումները մեր պետության վրա ամեն տարի արժենում են մոտ 200-300 միլիոն դոլար․ Վահրամ Միրաքյան Բանակցողներին ապշեցրել է Էր Ռիադի հետ միջուկային գործարքի հարցով Թրամփի նոր պայմանը․ ԶԼՄ Պենտագոնը ԱՄՆ զոհված զինվորների թվի նվազեցումը բացատրել է համակարգի խափանմամբ Անօդաչուների «որսորդը». Պուտինին առաջին անգամ ցուցադրել են Յակ-130Մ-ը «Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը Գրտնակի հարվածով մորը սպшնած եղբայրներից մեկը հոգեկան առողջության խնդիրներ ունի և հաշվառված է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Ռուսաստանը նոր թափով գալիս է․․․ իրավիճակը ավելի է սրվելու, մինչև․․․ Դավիթ Ջամալյան (video) «Նիկո՛լ, Ալիևին ասել ես՝ Սյունիքը քոննա, գուլյատ արա՞»․ Աշոտ Անդրեասյան (video) Սարսափելի է․․․ Սուրեն Պապիկյա՛ն, դու մենակ կարող ես ժողովրդին սպառնալ տանկերո՞վ․ Էդիկ Անդրեասյան (video) Սարսափելի օրհասական վիճակում ենք․․․ մեզ պակասում են հենց այդ երկու մարդը․ Անդրանիկ Միհրանյան (video) Վիգեն Ավետի՛ս, դու «շանտղություն ես անում»․․․ շառդ չմոռանաս, մինչև․․․ Աշոտ Անդրեասյան (video) ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից Երևանում ընթացող «Mazda»-ում հրդեհ է բռնկվել. կրակի դեմ պայքարել են քաղաքացիներն ու հրշեջները Փաշինյանի վիճակը ծանր է․ Ծառուկյանին չի կարողանալու ունեզրկել․ ասեմ՝ ոնց․ Սուրեն Սուրենյանց (video) Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակիչի վերաբերյալ Իրաքը հերքել է տեղեկությունները Վրաստանի արձագանքը չուշացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am