Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային

Ցանկացած երկիր, որը կմասնակցի Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային կամ կաջակցի Իսլամական Հանրապետությանը հարվածներ հասցնելուն, կդառնա օրինական թիրախ Իրանի զինված ուժերի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ղրղզստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։

«Իրանը կրկին հաստատում է իր հաստատուն վճռականությունը՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, և հայտարարում է, որ Իրանի դեմ ագրեսիայի իրականացմանը ցանկացած մասնակցություն, համագործակցություն կամ օգնություն կհանգեցնի միջազգային պատասխանատվության համապատասխան կողմերի համար», – մեջբերել է Արաղչիի խոսքն Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքը։

Նախարարի խոսքով՝Թեհրանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ինքնապաշտպանության շրջանակներում և ագրեսիային մասնակցող ցանկացած կողմի կհամարի օրինական թիրախ զինված ուժերի համար։Իրանի արտաքին գործերի նախարարը ՇՀԿ երկրներին կոչ է արել համախմբվել և համագործակցել և թույլ չտալ, որ «ագրեսիան փոխարինի դիվանագիտությանը, ուժը փոխարինի օրենքին, իսկ երկակի ստանդարտները փոխարինեն արդարությանը»։

«Անվտանգ, կայուն և արդար ապագայի կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ մենք բոլորս միասնական ձայնով պաշտպանենք օրենքի գերակայությունը, պետությունների հավասարությունը, երկրների ինքնիշխանության և ժողովուրդների արժանապատվության հարգումը», – հավելել է նա։Միացյալ Նահանգները և Իսրայելն Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Սակայն հուլիսին հուշագիրը խախտվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն վերսկսեց Իրանի դեմ հարվածները՝ Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի թիրախավորման պատճառով։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին Հանձնառու ենք գործուն մասնակցություն ունենալ հայտարարությամբ ամրագրված չորս կետերի իրագործման բարդ, բայց այլընտրանք չունեցող պայքարում. «Միասին» «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ» Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. կեղտոտ օպերացիաներ են ծրագրում․ «Հրապարակ» Աննախադեպ նիստ է եղել. Վիլեն Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել․ «Հրապարակ» Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ» Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը Կայա Կալլաս. «Որոշ երկրներ դեմ են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների խորացմանը» ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ Վիճաբանություն՝ Թուրքիայի խորհրդարանում Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Կիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Իշխանության բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել Նախկինում եղած անհամաձայնությունները չեն կարող որոշիչ լինել հայրենիքի համար ճգնաժամային վիճակում միավորվելու համար ՀՀ-ին դարձրել են աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ․ Աշոտյան Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է Մանրամասներ 11-ամյա երեխայի մասին․ ինչ է հայտնաբերվել օրգանիզմում Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am