Ադրբեջանը հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին
Ռաշադ Էյնադին օղլու Մամեդովը հետ է կանչվել Թուրքիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
