Վրաստանում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի լայնածավալ վթարային անջատում․ Թբիլիսիում և Ռուսթավիում հնարավոր են ջրամատակարարման խափանումներ

Հուլիսի 24-ի գիշերը՝ մոտ 00:10-ին, Վրաստանի ամբողջ տարածքում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի վթարային անջատում։ Այս մասին հայտնել է Վրաստանի Պետական էլեկտրահամակարգը։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ վերականգնողական աշխատանքներն արդեն ընթանում են, իսկ էլեկտրամատակարարումը վերականգնվում է փուլ առ փուլ։ Այս պահին էլեկտրաէներգիան արդեն մասնակի վերականգնվել է Մցխեթա-Մթիանեթի շրջանում և Թբիլիսիի մի հատվածում։

Պետական էլեկտրահամակարգը նաև հայտարարել է, որ վթարի պատճառների վերաբերյալ տարածվում է ապատեղեկատվություն։ Գերատեսչությունը կոչ է արել լրատվամիջոցներին և հանրությանը հենվել միայն պաշտոնական տեղեկատվության վրա և չտարածել չհաստատված տեղեկություններ։

Էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման ճշգրիտ պատճառը դեռ պարզվում է։ Հետաքննության արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Էլեկտրաէներգիայի համապետական անջատման պատճառով GWP (Georgian Water and Power) ընկերությունը նույնպես հայտնել է պոմպակայանների աշխատանքի դադարեցման մասին։ Արդյունքում Թբիլիսիի և Ռուսթավիի բնակիչների մի մասի մոտ հնարավոր են ջրամատակարարման սահմանափակումներ կամ ջրի ճնշման նվազում։

Ընկերությունից հայտնել են, որ տեխնիկական խմբերը աշխատում են արտակարգ ռեժիմով, իսկ ջրամատակարարումն ամբողջությամբ կվերականգնվի պոմպակայաններին էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվելուց անմիջապես հետո։

Աղբյուրը՝ vectornews.ge-ի

դիտվել է 206 անգամ
Լրահոս
51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է Ուկրաինան հազիվ թե կարողանա վերադարձնել իր բոլոր տարածքները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Կիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներին Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել․ Ալիև Կա´մ հասարակությունը պետք է փոխվի, կա´մ պետությունը․ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը Արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի Մեծ Բրիտանիան Նախիջևանի համար 20 տարվա ռազմավարական ծրագիր է մշակում Դավիթ Համբարձումյանը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Որքա՞ն գումար է նախատեսվել Աջափնյակի տոնական ձևավորումների համար. «Փաստինֆո» Մահացել է Ջեյ Ռոքֆելլերը Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքները Արտառոց դեպք՝ Երևանում Լոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի․ ինչ է սպասվում նրա հետագա պայքարին Հնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRW Թրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներից Խոշոր հրդեհ՝ Ձորաղբյուրում Սամվել Կարապետյանի և Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ շանտաժով ու ռեպրեսիաներով հարաբերվելը որևէ արդյունք չի տալու 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ 11-ամյա երեխան, թմրանյnւթի կասկածն ու ալկոհոլը․ մայրը պահանջում է արդար քննություն. Armlur.am Միջազգային մամուլը՝ Շիկահողի մասին․ անտառների ոչնչացումը ստվերում է խաղաղության գործընթացը Գագիկ Խաչատրյանին պատգարակով են բերել նիստին Ռոնալդուն տեղեկացրել է Ալ-Նասրից հեռանալու մասին․ հայտնի է ակումբի արձագանքը Ծեծկռտուք և կրակոցներ․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել Մասիսում ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվшծներ է հասցրել կնոջը, փայտով հարվածել գլխին (Տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am