Մեխեր, պտուտակներ, կրիչներ կուլ տալուց մինչև ինքնաuպանություն․ «Հետք»

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումները շարունակում են մնալ ամենալուրջ խնդիրներից մեկը։ Այս մասին գրում է Հետքը։

«Դիտորդներն ու մասնագետները պնդում են, որ բազմաթիվ դեպքերում ազատազրկվածների ծանր հոգեկան վիճակի ազդանշանները ժամանակին արձագանք չեն ստանում։

«Էսի կրիչ ա, էս էլ մեխեր ա, բայց էս վերջին անգամ արդեն դուրս ա եկել, 12 հատից ավել հաշվել էի։ Գամ ա, պտուտակ ա, տեսեք՝ էս մեկն արդեն շարժվում ա։ Երկար ժամանակ շարժ չկար, անընդհատ նույն դիրքում էր, փոփոխություն չկար, բայց էս վերջին անգամ արդեն տվեց տարբերություն»,- ռենտգենյան պատկերները ցույց տալով` պատմում է «Քրեակատարողական բժշկության» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բժիշկ-ռադիոլոգ Անահիտ Գրիգորյանը։

Ռենտգենի նկարներում երևացող մեխերը, ջերմաչափը, պտուտակներն ու այլ մետաղական առարկաները պատահական դեպքեր չեն։ Դրանք քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման ամենածայրահեղ դրսևորումներից են։ Թեև 2025թ.-ին ինքնավնասում կատարած անձանց թիվը որոշ չափով նվազել է՝ 205-ից հասնելով 183-ի, ինքնավնասման դեպքերի ընդհանուր թիվը գրեթե չի փոխվել․ 2025-ին արձանագրվել է 617, իսկ 2024թ.-ին՝ 626 դեպք։ Սա նշանակում է, որ նույն անձինք բազմիցս կրկնել են ինքնավնասման փորձերը։

Կոշտ առարկաներ կուլ տալուց բացի, ազատազրկվածները դիմում են նաև այլ ծայրահեղ քայլերի։ 2025թ. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած ինքնասպանությունը դրանցից ամենածանր օրինակներից մեկն է։ Պատիժ կրող դատապարտյալը երկար ժամանակ պահվել է մեկուսի պայմաններում, ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ և մինչ այդ բազմիցս ինքնավնասվել էր՝ անդամահատելով իր երկու ձեռքերի տասը մատներից ութը։ Չնայած այդ ակնհայտ ազդանշաններին՝ նա, ըստ իրավապաշտպանների, չի ստացել անհրաժեշտ բժշկական և հոգեբանական աջակցություն։

«Շատ ցավալի էր, երբ մարդն 8 անգամ իր մատները կտրում էր և պատշաճ բուժօգնություն չէր տրամադրվում: Ոչ միայն բուժօգնությունը, այլև ինչու ոչ հոգեբանական աջակցությունը, քանի որ հոգեբանների կողմից աշխատանքը նույնպես կարևորվում է: Մշտապես բարձրաձայնում էինք, գրություններ հասցեագրում համապատասխան գերատեսչություններին՝ բարձրացնելով անձի առողջական վիճակի համատեղելիության հարցը: Ցավոք սրտի օդում կախված մնաց և ի վերջո անձն ինքնասպանություն գործեց»,- ասում է Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Շուշան Խնկոյանը»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 407 անգամ
Լրահոս
51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է Ուկրաինան հազիվ թե կարողանա վերադարձնել իր բոլոր տարածքները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Կիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներին Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել․ Ալիև Կա´մ հասարակությունը պետք է փոխվի, կա´մ պետությունը․ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը Արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի Մեծ Բրիտանիան Նախիջևանի համար 20 տարվա ռազմավարական ծրագիր է մշակում Դավիթ Համբարձումյանը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Որքա՞ն գումար է նախատեսվել Աջափնյակի տոնական ձևավորումների համար. «Փաստինֆո» Մահացել է Ջեյ Ռոքֆելլերը Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքները Արտառոց դեպք՝ Երևանում Լոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի․ ինչ է սպասվում նրա հետագա պայքարին Հնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRW Թրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներից Խոշոր հրդեհ՝ Ձորաղբյուրում Սամվել Կարապետյանի և Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ շանտաժով ու ռեպրեսիաներով հարաբերվելը որևէ արդյունք չի տալու 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ 11-ամյա երեխան, թմրանյnւթի կասկածն ու ալկոհոլը․ մայրը պահանջում է արդար քննություն. Armlur.am Միջազգային մամուլը՝ Շիկահողի մասին․ անտառների ոչնչացումը ստվերում է խաղաղության գործընթացը Գագիկ Խաչատրյանին պատգարակով են բերել նիստին Ռոնալդուն տեղեկացրել է Ալ-Նասրից հեռանալու մասին․ հայտնի է ակումբի արձագանքը Ծեծկռտուք և կրակոցներ․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել Մասիսում ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվшծներ է հասցրել կնոջը, փայտով հարվածել գլխին (Տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am