«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների իրավական հիմքերը, լուրջ հարված է իշխանության մեկ տարի շարունակ առաջ մղած պաշտոնական վարկածին։
Փորձագետները մտահոգություն են հայտնել, որ գործը կարող է վկայել հակաահաբեկչական օրենսդրության չարաշահման և հիմնարար իրավունքների սահմանափակման մասին։ Նրանք ուշադրություն են հրավիրել նաև այն փաստին, որ քննությունը ընտրողաբար է հրապարակել գաղտնալսված խոսակցությունների ձայնագրությունները՝ միաժամանակ թույլ չտալով պաշտպանությանը հրապարակել այն հատվածները, որոնք, նրա համոզմամբ, ունեն արդարացնող նշանակություն։ Այս հանգամանքը լրջագույն հարցեր է առաջացնում ոչ միայն նախաքննության անաչառության, այլև ամբողջ դատավարության արդարության վերաբերյալ։

Դժվար չէ հիշել, թե ընդամենը մեկ տարի առաջ ինչպիսի քարոզչական արշավ էր կազմակերպել իշխանությունը՝ այս գործը ներկայացնելով որպես «դարի ահաբեկչության» բացահայտում։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում հրապարակավ շնորհակալություն էր հայտնում իրավապահ մարմիններին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի անունից դատապարտող հայտարարություն էր տարածում «ահաբեկչական խմբի» վերաբերյալ՝ այն դեպքում, երբ դատարանը դեռևս չէր սկսել գործի քննությունը։ Փաստորեն, քաղաքական իշխանությունն արդեն իսկ հրապարակել էր իր «դատավճիռը»։

Այսօր, սակայն, միջազգային փորձագիտական մակարդակով կասկածի տակ է դրվում ոչ միայն մեղադրանքի հիմնավորվածությունը, այլև իշխանության և իրավապահ մարմինների անաչառությունը։ ՄԱԿ-ի գնահատականների ենթատեքստում ակնհայտորեն հնչում է մտահոգություն, որ քրեական հետապնդումը կարող էր պայմանավորված լինել քաղաքական շարժառիթներով և օգտագործվել ընդդիմության նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով։

Խորհրդանշական է, որ հենց այսօր նույն գործով արձանագրվեց հերթական վիճահարույց որոշումը։ Դատավոր Ֆարխոյանը մերժեց փոխել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը՝ անտեսելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ պատգամավորի կարգավիճակը ենթադրում է նրա անհապաղ ազատ արձակում, եթե Ազգային ժողովը համապատասխան համաձայնություն չի տվել անձեռնմխելիության սահմանափակման համար։
Սակայն այս գործի շուրջ ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությունն ունի շատ ավելի խորքային նշանակություն։ Այն բացահայտում է մի համակարգային խնդիր. եթե միջազգային հեղինակավոր փորձագետները կասկածի տակ են դնում իշխանության ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկի փաստական և իրավական հիմքերը, ապա նույն հարցերը վաղ թե ուշ ծագելու են նաև քաղաքական ենթատեքստ ունեցող մյուս գործերի վերաբերյալ։ Հիմքեր կան ենթադրելու, որ այսօր անազատության մեջ գտնվող բազմաթիվ քաղաքական գործիչների նկատմամբ հարուցված գործերը նույնպես ժամանակի ընթացքում չեն դիմանալու իրավական և միջազգային մասնագիտական քննությանը։

Ավտորիտար համակարգերում արդարադատությունը դադարում է ծառայել օրենքին և սկսում է ծառայել իշխանությանը։ Այդ պայմաններում մեղադրանքները հաճախ կառուցվում են ոչ թե անվիճելի ապացույցների, այլ քաղաքական նպատակահարմարության հիման վրա, իսկ դատարաններն ու իրավապահ մարմինները վերածվում են իշխանության կամքը սպասարկող գործիքների։

Ժամանակը, որպես կանոն, ամենաուժեղ քննիչն է։ Քաղաքական պատվերով կառուցված գործերը կարող են որոշ ժամանակ ծառայել իշխանության շահերին, սակայն, ի վերջո, դրանց փաստական և իրավական սնանկությունը բացահայտվում է։ ՄԱԿ-ի փորձագետների այս գնահատականը հենց այդ գործընթացի հերթական կարևոր վկայությունն է։

Գրել է Սուրեն Սուրենյանը

դիտվել է 669 անգամ
Լրահոս
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են. «Հրապարակ» Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում. «Հրապարակ» Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը». «Ժողովուրդ» Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է․ «Ժողովուրդ» Դատավորը 30 մլնի նվեր է ստացել․ «Ժողովուրդ» Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը․ «Ժողովուրդ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ» Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է․ «Ժողովուրդ» Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել․ «Ժողովուրդ» Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ «Հրապարակ» Այս տարին պետք է լինի Բարսելոնայինը․ Լապորտան նշել է մրցաշրջանի գլխավոր նպատակները Բուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ Փոստանջյանը միջազգային կառույցներին կոչ է արել գնահատել Սահմանադրության նախագիծը Անկախ ճնշումներից՝ թույլ չենք տա, որ արտաքին պարտադրանքով թելադրված այս նախագիծն ընդունվի Ֆրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տուն Դատարանը մերժել է համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու հայցը Դրանով իսկ ապացուցեց, որ նա բանակցում է Ալիևի հետ սահմանադրության շուրջ «Սպանության սպառնալիքներ եմ ստացել». Վուչիչ «Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ». Դերենիկ Մալխասյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը. Sputnik «Բայրամովին դուք չեք պատասխանի, ես կպատասխանեմ»․ Արեգա Հովսեփյան «Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան Ժամը 22։30-ից տեղի կունենան որոշ ուղեգծերի փոփոխություններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am