Այսօր՝ հուլիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղուկությունը հավաստի է։
Ճանապարհից մոտ 80 մետր խորությամբ ձորում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա և մահացած տղամարդու մարմին։Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Երկրապահ կամավորականների միության անդամ է, Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակից, ով անգամ սարսափ է առաջացրել հակառակորդի մոտ և անունը Համլետ է։
Դեպքի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սյունիքի վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Դեպքի փաստով ռազմական ոստիկանության Սյունիքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Սյունիքի կայազորի քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ամբողջական ինքնությունը։
Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ