Կոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանը

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Եվրոպայում կրոնի ազատության ֆորումը և Միջազգային քրիստոնեական համերաշխությունը (Christian Solidarity International) խոր մտահոգություն են հայտնում և դատապարտում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար, Թուրքիայի քաղաքացի Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուի ձայնագրված արտահայտությունների կապակցությամբ, որոնցում նա, ըստ էության, պատրաստակամություն է հայտնել իր գրասենյակի աջակցությունը տրամադրել Հայաստանի կառավարությանը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու արշավում։ Այն հանգամանքը, որ որ ամենաբարձրաստիճան պաշտոնյան մի կազմակերպության, որի հիմնարար պարտավորությունների առանցքում մարդու իրավունքների պաշտպանությունն է, թեպետ և հպանցիկ, բայց այնուամենայնիվ պատրաստակամություն է հայտնում աջակցելու նման խնդրանքին, խորապես մտահոգիչ է և պահանջում է անհապաղ ու հրապարակային պարզաբանում։ 

Մենք գիտակցում ենք, թե ինչ հանգամանքներում են հնչել այդ հայտարարությունները։ Դրանք ստացվել են ռուս պրանկերների (pranker) կողմից, որոնք հեռախոսազրույցի ընթացքում ներկայացել են որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Զրույցը հրապարակվել է հուլիսի 8-ին։ Նշված պրանկերներն ունեն քաղաքական գործիչների և պաշտոնատար անձանց թիրախավորելու փաստագրված պատմություն՝ հասարակական զգայուն հարցերի վերաբերյալ հայտարարություններ ստանալու նպատակով։ Մենք չենք արդարացնում նման խաբեության կիրառումը։ Ու թեև գիտակցում ենք, որ զրույցը հնարքով էր հրահրված, այնուամենայնիվ գլխավոր քարտուղարի խոսքերը բացահայտում են այնպիսի դիրքորոշում, որն անհամատեղելի է նրա պաշտոնի պարտականությունների հետ։

Զրույցի ընթացքում գլխավոր քարտուղարը մեղադրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականացնելու մեջ։ Այնուհետև նա համաձայնել է «ուսումնասիրել» («look into»), թե ինչպես ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Հայաստանի վարչապետ ներկայացող անձին՝ Կաթողիկոսին պաշտոնանկ անելու հարցում։ Երբ գլխավոր քարտուղարը հարցրել է, թե արդյոք նա կարող է «փոխել Կաթողիկոսին», ՀՀ վարչապետ ձևացող անձը պատասխանել է, թե «դիտարկում է բոլոր հնարավոր ճանապարհները»։ Նա խնդրել է գլխավոր քարտուղարի աջակցությունը այն դեպքում, եթե այդ քայլը որևէ հանրային քննադատության արժանանա, ինչին գլխավոր քարտուղարը պատասխանել է. «Լավ, կանեմ առավելագույնը, կփորձեմ» («OK, I’ll do my best, I’ll try»)։ Զրույցի որևէ փուլում գլխավոր քարտուղարը չի առարկել, որ կրոնական առաջնորդի հարկադիր հեռացումը պետության կողմից կխախտի հենց այն հիմնարար ազատությունները, որոնց պաշտպանությանն է կոչված ԵԱՀԿ-ն։

1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի VII սկզբունքը սահմանում է ԵԱՀԿ-ի հիմնարար հանձնառությունը՝ «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում` ներառյալ մտքի, խղճի, կրոնի կամ դավանանքի ազատությունը»։ Այդ հանձնառությունը բազմիցս վերահաստատվել է և պարտադիր է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և իրենց ներքին ու կանոնական գործերը ինքնուրույն կարգավորելու ազատությունը հանդիսանում են այդ երաշխիքի առանցքային բաղադրիչները։ Քանի որ գլխավոր քարտուղարին վերապահված է այդ հանձնառության պահպանման պատասխանատվությունը, նա նույնիսկ զուսպ աջակցություն չպետք է ցուցաբերի այնպիսի կառավարության, որը տրամադրված է պաշտոնանկ անել եկեղեցու առաջնորդին։

Այս հայտարարությունները չեն կարող դիտարկվել մեկուսի։ 2025 թվականի մայիսից ի վեր Հայաստանի կառավարությունը համակարգված և շարունակական արշավ է իրականացնում ՀԱՍԵ դեմ, որը ժողովրդավարության և օրենքի գերակայության դեմ ուղղված ավելի լայն հարձակման մաս է։ Վարչապետ Փաշինյանը հրապարակայնորեն կոչ է արել հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, հրապարակել է նրան պաշտոնանկ անելու քայլերի «ճանապարհային քարտեզ», ինչպես նաև անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների հասցեին։ Կաթողիկոսի և մի շարք եպիսկոպոսների նկատմամբ կիրառվել են երկրից դուրս գալու սահմանափակումներ, իսկ բարձրաստիճան հոգևորականներ կալանավորվել են քրեական մեղադրանքներով, որոնք, ըստ երևույթին, քաղաքական դրդապատճառներ ունեն։ Ամբողջության մեջ այս գործողությունները պետության կողմից կազմակերպված ջանքեր են, որոնց նպատակն է Եկեղեցին ենթարկել կառավարության կամքին՝ վտանգի տակ դնելով Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականի վեճի սովորական կողմ չէ։ 301 թվականին Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց ի վեր Եկեղեցին վճռորոշ դեր է ունեցել հայ ժողովրդի լեզվի, մշակույթի և ազգային ինքնության պահպանման գործում։ Այդ դերը Հայաստանի Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչված է որպես նրա «բացառիկ առաքելություն»։ Ի տարբերություն գլխավոր քարտուղարի պնդման, թե Կաթողիկոսը քաղաքականացնում է Եկեղեցին, նա իրականում ձգտել է կատարել հենց այդ Սահմանադրական առաքելությունը՝ պաշտպանելով հայ ժողովրդի, այդ թվում՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված հայության իրավունքները։ Հետևաբար, պետության կողմից Կաթողիկոսին պաշտոնանկ անելու ցանկացած փորձ խախտում է ոչ միայն Հայաստանի՝ կրոնի ազատության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները, այլև երկրի սահմանադրական կարգը։

Հետևաբար՝ մենք կոչ ենք անում գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուին՝

● հրապարակայնորեն պարզաբանել և չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանը կամ որևէ այլ կերպ միջամտել ՀԱՍԵ ներքին կառավարմանը,

● վերահաստատել ԵԱՀԿ հանձնառությունը Հայաստանում կրոնի կամ համոզմունքի ազատության պաշտպանության նկատմամբ՝ իր մարդկային չափանիշի շրջանակում ստանձնած պարտավորություններին համապատասխան,

● երկխոսել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ՝ ապահովելու համար ՀԱՍԵ, նրա հոգևորականների և հավատացյալների իրավունքները լիարժեք պաշտպանությունը։

Մենք պատրաստակամ ենք հանդիպել ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու լրացուցիչ տեղեկություններ և մեր մտահոգությունները, և շարունակելու ենք ուշադիր հետևել կազմակերպության ղեկավարության գործունեությանը։ ԵԱՀԿ ղեկավարը պետք է լինի կրոնի ազատության խախտումների դեմ պաշտպանական պատնեշ, այլ ոչ թե դրանց կամավոր աջակիցը։ Հրապարակված արտահայտությունների վկայությամբ՝ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն ձախողել է այս քննությունը և այժմ պարտավոր է հստակեցնել իր դիրքորոշումը։

Ջոն Այբներ Նախագահ, Միջազգային քրիստոնեական համերաշխություն

Յան Ֆիգել, Նախագահ, Եվրոպայում կրոնի ազատության ֆորում

Ռաֆայել Իշխանյան Նախագահ, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Սիրանուշ Սահակյան Նախագահ, Հայաստանի հելսինկյան կոմիտե

դիտվել է 133 անգամ
Լրահոս
«Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է, այլ հենց Հայաստանի անկախությունը»․ Վարդան Ոսկանյան Ընդդիմությունը սրանց ձայն չի՛ տալու․ իրենք գիտեն՝ ինչ պետք է անել․ Մարգարիտ Եսայան (video) «Նիկո՛լ, Ալե՛ն, էդ վախեցա՞ծ եք Հայկ Սարգսյանից, Նարեկ Նալբանդյանից․․․ Նիկո՛լ, բա մի հատ էլ գոռա՛․․․» (video) Աղվան Հովսեփյանի վիճակը վատացել է (video) «Այ եթի՛մ, էդ նեղվածությունները քո մաշկի վրա զգալու ես»․ Աշոտ Անդրեասյանը՝ Փաշինյանին (video) Կտեսնե՛ս՝ ով է թալանչի․ Սերժ Սարգսյանի պատասխանը Փաշինյանի «հիստերիային» (video) Վլադիմիր Վարդանյանի անուն-ազգանունն այդ ցուցակում լինելու է․ չե՛ք փախչելու․ Ադիբեկյան (video) «Առը ձեզ, տականքնե՛ր․․․ հրաժարականդ տուր, ու․․․»․ Շաքարյանցը հունից դուրս եկավ (video) Վահագն Հովակիմյանը կարող է ասել՝ ընտրությունները սխալ են եղել ու այդ ժամանակ․ Արամ Օրբելյան (video) «Ավանեսյանը կհայտնվի Սևանի գժանոցում․․․ » (video) ՔՊ-ից ինձ առաջարկել են պայմանավորվել․ Դավիթ Համբարձումյանը փակագծեր բացեց (video) Հութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա «Հայաստանի՝ դեպի ԵՄ կողմնորոշումը և ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունն անհամատեղելի են»․ Պեսկով Ամերիաբանկի Investor’s Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Խոշոր հրդեհ՝ դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից «Սրբուհի Գալյանը չքվելու է վայրկյանների ընթացքում»․ Աննա Մկրտչյան (video) «Արա՛ այ տղա՛, պամպերսդ հագի․․․ բա դու նենց բան ես արել, որ պիտի վախենաս»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան Մենք չե՛նք կարող խուսափել պատասխանատվությունից․ Արամ Վարդևանյանը՝ Սպիտակից (video) «Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան Սպասու՛մ ենք․ կիրակի կունենանք ուժեղ Սպիտակ և սկզիբը կդրվի Ուժեղ Հայաստանի․ Տիգրան Աբրահամյան (video) Լևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակը Լսի՛ «կենդանի՛»․ Եռաբլուրից խոսելուց առաջ մի բան հիշիր․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am