Տարբեր երկրների մեծ ու փոքր շահերը, Մերձավոր Արևելքը և հարակից երկրները վերածել են հրավտանգ տակառի

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ըստ մի շարք լրատվամիջոցների, հաստատել են տեղեկությունները, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, երեկ օգտագործել են Rockwell B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչներ՝ Իրանի տարածքում թիրախներին հարվածներ հասցնելու համար։

2025թ-ի հունիսից հետո, Իրանի հետ հակամարտությունում, սա B-1 ծանր ռմբակոծիչների առաջին մարտական առաքելությունն էր։ Դրանց կիրառումը վկայում է ԱՄՆ ռազմարշավի զգալի ընդլայնման և լարվածության սրման մասին։

Լարվածության աճին զուգահեռ՝ Միացյալ Նահանգները տարածաշրջան են տեղափոխում հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումներ, «Ստելս» (անտեսանելի) կործանիչներ, ռազմավարական ռմբակոծիչներ և ռազմա-բժշկական բրիգադներ՝ ազդարարելով, որ Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի դեմ գործողությունների ցանկացած հնարավոր սցենարի։

The Wall Street Journal-ը ևս հայտնում է, որ ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ նախապատրաստվելով Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր սրմանը։

Անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի տարածքից Մերձավոր Արևելք են տեղափոխվել հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Այդ մասին վկայում են ավիաթռիչքների մոնիթորինգի տվյալները և ամերիկյան աղբյուրների հաղորդումները։
Միաժամանակ կործանիչների էսկադրիլիաներ են տեղակայվել Մերձավոր Արևելքի տարբեր հատվածներում, իսկ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում տեղակայված ռազմավարական ռմբակոծիչները բերվել են բարձր մարտական պատրաստվածության վիճակի։

Չնայած ԱՄՆ դեմոկրատների դիմադրությանը՝ երեկ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 95 միլիարդ դոլարի լրացուցիչ բյուջետային փաթեթը, որը ներառում է նաև լրացուցիչ 60 միլիարդ դոլար Պենտագոնի համար՝ Իրանի դեմ տարվող պատերազմի ծախսերը հոգալու նպատակով։ Օրինագիծն ընդունվել է 216 կողմ և 214 դեմ ձայներով։

Բացի այդ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, 2027թ. համար հաստատել է պաշտպանության մասին օրինագիծ՝ ռեկորդային 1,15 տրիլիոն դոլար բյուջեով։ Սա շուրջ 190 միլիարդ դոլարով ավելին է, քան 2026թ. համար ծրագրված ռազմապաշտպանական ծախսերը:
Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ կրկին աճող ռազմական էսկալացիային զուգահեռ, մերձավորարևելյան բազմաշերտ հայամարտության մեջ են ներքաշվում նաև տարածաշրջանային ու արտատարածաշրջանային մի շարք երկրները: Զուգահեռաբար գործընթացներ են զարգանում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եմենի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի շուրջ:

Էներգետիկ ռեսուրսների, գործող ու նախագծվող հաղորորդակցության ուղղիների վրա ազդեցությունը պահելու, ընդլայնելու, առկա ռեսուրսները տիրապետելու, վերաբաշխելու, մասնաբաժին ստանալու, դրանցում փայ մտնելու, ուղիները վերափոխելու, վերահսկելու կամ խոչընդոտելու՝ տարբեր երկրների մեծ ու փոքր շահերը, Մերձավոր Արևելքը և հարակից երկրները (նաև մեզ) վերածել են հրավտանգ տակառի:

դիտվել է 136 անգամ
Լրահոս
«Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է, այլ հենց Հայաստանի անկախությունը»․ Վարդան Ոսկանյան Ընդդիմությունը սրանց ձայն չի՛ տալու․ իրենք գիտեն՝ ինչ պետք է անել․ Մարգարիտ Եսայան (video) «Նիկո՛լ, Ալե՛ն, էդ վախեցա՞ծ եք Հայկ Սարգսյանից, Նարեկ Նալբանդյանից․․․ Նիկո՛լ, բա մի հատ էլ գոռա՛․․․» (video) Աղվան Հովսեփյանի վիճակը վատացել է (video) «Այ եթի՛մ, էդ նեղվածությունները քո մաշկի վրա զգալու ես»․ Աշոտ Անդրեասյանը՝ Փաշինյանին (video) Կտեսնե՛ս՝ ով է թալանչի․ Սերժ Սարգսյանի պատասխանը Փաշինյանի «հիստերիային» (video) Վլադիմիր Վարդանյանի անուն-ազգանունն այդ ցուցակում լինելու է․ չե՛ք փախչելու․ Ադիբեկյան (video) «Առը ձեզ, տականքնե՛ր․․․ հրաժարականդ տուր, ու․․․»․ Շաքարյանցը հունից դուրս եկավ (video) Վահագն Հովակիմյանը կարող է ասել՝ ընտրությունները սխալ են եղել ու այդ ժամանակ․ Արամ Օրբելյան (video) «Ավանեսյանը կհայտնվի Սևանի գժանոցում․․․ » (video) ՔՊ-ից ինձ առաջարկել են պայմանավորվել․ Դավիթ Համբարձումյանը փակագծեր բացեց (video) Հութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա «Հայաստանի՝ դեպի ԵՄ կողմնորոշումը և ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունն անհամատեղելի են»․ Պեսկով Ամերիաբանկի Investor’s Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Խոշոր հրդեհ՝ դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից «Սրբուհի Գալյանը չքվելու է վայրկյանների ընթացքում»․ Աննա Մկրտչյան (video) «Արա՛ այ տղա՛, պամպերսդ հագի․․․ բա դու նենց բան ես արել, որ պիտի վախենաս»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան Մենք չե՛նք կարող խուսափել պատասխանատվությունից․ Արամ Վարդևանյանը՝ Սպիտակից (video) «Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան Սպասու՛մ ենք․ կիրակի կունենանք ուժեղ Սպիտակ և սկզիբը կդրվի Ուժեղ Հայաստանի․ Տիգրան Աբրահամյան (video) Լևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակը Լսի՛ «կենդանի՛»․ Եռաբլուրից խոսելուց առաջ մի բան հիշիր․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am