Արմավիրում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը հոսպիտալացվել է

Հուլիսի 15-ին միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03։50-ի սահմաններում «մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ։

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անդրանիկ Մ.-ն է։

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի մարզային քրեական վարչությունում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 15-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, Անդրանիկ Մ.-ն Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20 հասցեում գործող «Ալեքս» մթերային խանութի հարևանությամբ վիճաբանել է դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ։ Վերջինս իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով Անդրանիկ Մ.-ի մարմնի տարբեր հատվածներին վնասվածքներ է հասցրել։

Քրեական ոստիկանության ծառայողների կողմից միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել են Նիկո՛լ, դու իմ տունը քանդում ես, որ կնգադ ուղարկես «ջհանդամ դարասի»․ քաղաքացի (video) «Վիգեն Ավետի՛ս, առյուծի վանդակում գուցե դու՞ ես հայտնվել»․ Նաիրա Զոհրաբյանի դիպուկ խոսքը (video) Չե՛նք թողնելու, որ շուկան էլ աշխատի․ լարված իրավիճակ «Առինջ մոլում» (video) «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան (video) Ու՞մ է սպառնում Գևորգ Պապոյանն ու հպարտանում կուլակաթափությամբ․ Սուրեն Սուրենյանց (video) Հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Կոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանը «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Հայ հոգևորականին վախեցնե՞լ․ Ռուսաստանի թեմի հոգևորականներն ամեն պահի պատրաստ են․․․ Եզրաս Սրբազան (video) Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Նիկոլը խոստովանեց իր ծանր հանցագործությունը. իրավապահները պիտի գործեն. Ալավերդյան (video) Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից Արմավիրում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը հոսպիտալացվել է Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր դիվանագիտական ծառայողներին Խարդախության դեպք՝ Երևանում․ «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է շուրջ 14 մլն դրամ հափշտակելու մեջ Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում Իրանը լքել Հայաստանի միջոցով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին Լարված իրավիճակ «Առինջ Մոլում»․ խանութները փակ են, աշխատակիցները բողոքի ձայն են բարձրացնում (video) Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը, պետք է միասին դիմակայել․ Րաֆֆի Հովհաննիսյան Երկրի ներսում պետք է սկսել հիմնական խնդիրների շուրջ քաղաքակիրթ քննարկումների պրոցես․ Հովհաննիսյան Չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ Աբրահամյան ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանին Հանրային կոչ Հայաստանում իրավունքի փլուզման և միջազգային հանրության լռելյայն համաձայնության մասին Իրանը հարվածել է Քուվեյթի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին. ԻՀՊԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am