Ու՞մ է սպառնում Գևորգ Պապոյանն ու հպարտանում կուլակաթափությամբ․ Սուրեն Սուրենյանց (video)

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։ Նա տեղեկացրել է, որ հուլիսի ընթացքում կնշանակվի ընկերության կառավարիչը, իսկ աշխատակիցներին կոչ է արել բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում կարող են առաջանալ աշխատանքից ազատման, վարչական կամ նույնիսկ քրեական պատասխանատվության հիմքեր։

Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել. երկրի էկոնոմիկայի նախարարը, ըստ էության, հպարտությամբ է ներկայացնում մի գործընթաց, որը շատ ավելի հիշեցնում է ռեպրեսիվ մեխանիզմների կիրառմամբ իրականացվող կուլակաթափություն, քան իրավական պետության շրջանակներում իրականացվող տնտեսական քաղաքականություն։

«Արարատցեմենտի» դեպքը եզակի չէ։

Վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երկրորդ խոշոր դեպքն է՝ ՀԷՑ-ից հետո, երբ պետությունը փաստացի վերահսկողություն է ստանձնում խոշոր մասնավոր սեփականության նկատմամբ։ Սա վտանգավոր միտում է, որը չի կարող չազդել Հայաստանի ներդրումային հեղինակության վրա։

Սեփականության իրավունքի նկատմամբ նման ոտնձգությունները լուրջ հարված են հասցնում ներդրումային միջավայրին։ Որևէ ներդրող չի կարող իրեն պաշտպանված զգալ այն երկրում, որտեղ սեփականության ճակատագիրը կարող է պայմանավորված լինել քաղաքական զարգացումներով կամ իշխանության առաջին դեմքի քմահաճույքներով։ Ավելին, նման գործընթացները մեծ հավանականությամբ կդառնան միջազգային իրավական վեճերի առարկա՝ արբիտրաժներում և հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում, լրացուցիչ վնաս հասցնելով երկրի տնտեսական հեղինակությանը։

Գրեթե կասկածից վեր է, որ Գագիկ Ծառուկյանը վաղ թե ուշ կվերականգնի իր սեփականության իրավունքը։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանության այս քաղաքական արկածախնդրության ֆինանսական հետևանքները ծանր բեռ կդառնան պետական բյուջեի համար։ Այդ գինը վճարելու են Հայաստանի քաղաքացիները, ոչ թե այս որոշումների հեղինակները։

Առանձնակի ուշադրության է արժանի նախարարի հետևյալ հայտարարությունը. «Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր»։

Դժվար է այս ձևակերպումը դիտարկել որպես սովորական աշխատանքային հորդոր։ Ավելի հավանական է, որ կառավարությունը գիտակցում է իր որոշման շուրջ հնարավոր դժգոհությունները նաև «Արարատցեմենտի» կոլեկտիվում և փորձում է կանխել դրանք՝ նախազգուշացումների, շանտաժի և ճնշման մթնոլորտ ձևավորելու միջոցով։

Իրավական պետությունում կառավարությունը պետք է լինի սեփականության իրավունքի երաշխավորը, այլ ոչ թե դրա սահմանափակման գործիքը։ Հակառակ դեպքում վտանգվում է ոչ միայն մեկ ձեռնարկության կամ մեկ սեփականատիրոջ ճակատագիրը, այլև Հայաստանի տնտեսական ապագան, իրավական կանխատեսելիությունն ու ներդրողների վստահությունը։

դիտվել է 416 անգամ
Լրահոս
«Հլը հուզվելը նայե՛ք․ լսե՛ք արա՛՝ ձեզ ինչ եմ ասում՝ ձեզ չպիտի անիծեն է՜՜, ձեզ պետքա․․․»․ Անդրեասյան (video) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել «Վալոդյա Գրիգորյանի սպшնության գործով խայտառակ մանրամասներ․ ինչ է իմացել Նիկոլը» (video) 12 պարտավորություն՝ ԱՀԿ-ն փոխելու համար․ Գևորգ Թամամյանը ներկայացրել է իր ծրագիրը Կեցցե՛ս Սրբուհի, գիտե՞ս՝ քո արցունքներն ինչ պետք է անեն․․․ Հովհաննես Իշխանյան (video) Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին Վնասվել են շինություններ և ավտոմեքենա․ մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած պայթյունից Ոչ ավել, ոչ պակաս․ էս ի՞նչ է ասում Սրբուհի Գալյանը․ Հայկ Ֆարմանյան (video) #ՈՒՂԻՂ․ Չհամարձակվեք արդարանալ․րոպեների հարց է եղել, դուք էս ի՞նչ արեցիք Արսենի նկատմամբ․ Ալավերդյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա Կյանքից հեռացել է Նորայր Մեհրաբյանը «Տարեք ու գնդшկահարեք․ ի՞նչ է հրամայել Նիկոլը» (video) Փաշինյանի գլխավորությամբ թող գնան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ապրեն ու կտեսնենք․ Արթուր Միքայելյան (video) Կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սրբուհի Գալյա՛ն, դուք մի բան պետք է անեիք․․․ չե՛ք խուսափելու պատասխանատվությունից․ պատգամավոր (video) «Վամպիրները ծարավել են, шրյուն են խմել»․ Խաչիկ Մանուկյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (video) Երբ տեղի կունենա Արթուր Դանիելյանի քրեական գործով առաջին դատական նիստը Փարաքարի համայնքապետի սպանության գործով լրագրող Լիա Սարգսյանին տրվել է վկայի կարգավիճակ Ադրբեջանցու կողմից վիրավորված Անիին երրորդ անգամ վիրահատել են Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային ՊԵԿ վարչական շենքից փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է «Մшհաբեր տրյապկե՛ք, դուք ձեր ճակատին մի բան գրեք, որի համար պատասխան եք տալու»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արարատ» ՖԱ-ն ցավակցել է Վարազդատ Հարոյանին ԱՄՆ-ն չեղարկել է 6000 վիզա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am