Ծառուկյանի ընտրությունը՝ իր վարկանիշի՞ , թե Սերժ Սարգսյանի անվտանգության օգտին

Առանձին ապրանքների գնաճի եւ դրա հետեւանքները մեղմելու վերաբերյալ խորհրդարանում կազմակերպված լսումները ինչպես հայտնի է անցան խայտառակ մթնոլորտում: Անգամ Հանրապետական պատգամավորները մասնավոր զրույցներում հայտնում էին, որ նման լսումներ կազմակերպելու իմաստ չկա, այն ավելի է բորբոքելու գնաճի դեմ չդիմակայող եւ իշխանությունից դժգոհ մարդկանց զայրույթը: Իշխանության պատկան մարմինների զեկույցները ավելի շատ ծաղր էին հիշեցնում, քան մտահոգություն գնաճի վերաբերյալ, էլ չենք խոսում դրանց հետեւանքները մեղմելու քայլերի մասին, կամ պարզելու ՝ արդյոք տնտեսվարողները օբյեկտիվ են գնացել այդ քայլին: Մոնոպոլիաների պահապան հրեշտակ Արտակ Շաբոյանը նույն առաքելությամբ էր շտապել ԱԺ, որպեսզի ասեր, որ մեզ մոտ կարագը թանկացել է չորս ամիս ուշ, քանի միջազգային շուկայում: Գյուղնախարար Իգնատի Առաքելյանն էլ քիչ էր մնում ամոթանք տար, թե ով դեմ է գնաճին, ուրեմն չի ուզում, որ գյուղացին ապրի: Քանի որ իր անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մսի գինը որքան բարձրանա, այնքան անասնաբուծությունը կզարգանա, նախարարը տեղեկություններ ունի անգամ, որ ընտանիքներ են գյուղեր տեղափոխվել ու անասնաբուծությամբ են զբաղվում: Իշխանության ներկայացուցիչները զավեշտալի արտահայտություններով իրար հետ մրցման էին դուրս եկել: Այդ լսումներից ակնհայտ դարձավ, որ իշխանությունը լուրջ չի վերաբերում ՀՀ քաղաքացիների մտահոգություններին եւ ժամանակ է սպառում՝ հակառակի մասին պատրանք ստեղծելով: Ինչպես հայտնի է խորհրդարանական Ելք խմբակցությունը թանկացումների դեմ զանգվածային ակցիաներ է սկսել: Հունվարի 19-ին տեղի ունեցավ առաջին երթը, սակայն դաշինքը խոստացել է շարունակել բողոքի ակցիաները, քանի դեռ պատկան մարմինները քայլեր չեն ձեռնարկել: Փետրվարի 5-ին հաջորդ երթն է նշանակված: Հիշեցնենք, որ երբ հայտարարվեց երթ անցկացնելու մասին, Սերժ Սարգսյանը նախագահականում խորհրդակցություն հրավիրեց ու կարգադրեց զբաղվել, պարզել օբյեկտիվ են թանկացումները, թե՞ որոշ մարդիկ ցանկանում են գերշահույթ ապահովել: ՀՀԿ ղեկավարը հրահանգեց նաեւ միջոցներ ձեռնարկել գնաճի հետեւանքները մեղմելու վերաբերյալ: Բանն այն է, որ այստեղ խնդիրը ոչ այնքան Ելք-ն է, որի նախաձեռնած ակցիաներից վախեցավ իշխանությունը, որքան ժողովրդական ըմբոստությունը, որը հնարավոր է, եթե այս վիճակը շարունակվի: Քանի որ թանկացումները անգամ միջին կենսամակարդակ ունեցող քաղաքացիների վրա են մեծ ազդեցություն ունեցել: Իսկ ապրիլից առաջ Սերժ Սարգսյանին ձեռնտու չեն բողոքի օջախները : Թերեւս այս մտահոգությամբ էր նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը արգելեց թիմին խոսել Ելք-ի նախաձեռնած երթին մասնակցելու հավանականության մասին: Ծառուկյանը խորհրդարան եկավ եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ իրենք փողոց դուրս չեն գա, քանի որ դա արդյունք չի տա, դրա փոխարեն կաշխատեն խորհրդարանում, օրենսդրական նախաձեռնություններ կներկայացնեն ու կփոխեն Հարկային օրենսգիրքը, որից եւս բխում է որոշ ապրանքատեսակների թանկացումը: Հիմա՝ ԱԺ-ում կայացած լսումներից հետո ակնհայտ հիասթափված են նաեւ Ծառուկյան դաշինքի պատգամավորները, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը իրենց ելույթներում չթաքցրեցին այդ մասին: Եւ ուրեմն ինչ որոշում կկայացնեն այս դաշինքում՝ տեսնելով, որ իշխանությունը պատրաստ չէ գնաճը զսպող գործողությունների: Դուրս կգա՞ն նրանք փողոց՝ վախենալով հանրային վստահության կորստից, թե այդուհանդերձ կմնան խորհրդարանական հարթակում՝ չվնասելով Սերժ Սարգսյանի անվտանգությանը: Անի Սահակյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am