Դավութօղլուն իր հայտարարությամբ ապացուցեց Հայոց ցեղասպանության փաստը. Ա. Ախոյան

Ախոյանը խորհուրդ տվեց թուրք պաշտոնյաներին` ձեռնպահ մնալ նման հայտարարություններից, ավելի լավ է մտածեն իրենց սեփական անցյալը սրբագրելու մասին: Դավութօղլուն իր հայտարարությամբ անուղղակի ապացուցեց Հայոց ցեղասպանության փաստը, կարծիք հայտնեց Հայաստանի ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը` Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանելով թուրք պաշտոնյայի հայտարարությունը։

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն օրերս Բինգյոլում ելույթ ունենալով՝ քննադատել էր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությանը։ «Հայկական ավազակախմբերի նման Ռուսաստանի հետ են համագործակցում։ Գնում Մոսկվայում «ներկայացուցչություն» են բացում»,-ասել էր նա։ Դավութօղլուի այս հայտարարությունը բուռն քննադատությունների առիթ է դարձել, քանի որ հենց այդ «ավազակախմբերի համագործակցությունն» էլ, թուրքական պաշտոնական թեզերի համաձայն, ներկայացվում է որպես «հայերի տեղահանության», այսինքն՝ Հայոց ցեղասպանության արդարացում։

«Սա արտառոց հայտարարություն էր, երևի թե ինքն էլ չի հասկացել, թե ինչի համար է դա արել»,- նշեց պատգամավորը։

Այդուհանդերձ, հայ պատգամավորը խորհուրդ տվեց, որպեսզի թուրք պաշտոնյաները ձեռնպահ մնան նման հայտարարություններից: Նրա խոսքով` ավելի լավ կլիներ մտածեին իրենց սեփական կենսագրությունը, անցյալը մաքրելու, սրբագրելու, պատմության հետ առերեսվելու մասին։ Ախոյանը նշեց, որ Թուրքիայում խեղաթյուրված են ներկայացվում ոչ միայն 100 տարվա վաղեմության, այլև վերջին տասնամյակների դեպքերը։ Վառ օրինակը Ղարաբաղյան խնդրի ներկայացումն է հարևան երկրում։ Նրանք ձևափոխում են պատմության`իրենց ոչ ձեռնտու մասերն ու այլ տեսանկյունից ներկայացնում` այդպիսով թունավորելով սեփական ժողովրդին։ Սակայն ըստ պատգամավորի` կան նաև գրագետ ու բանիմաց գործիչներ, ովքեր հասկանում են, որ չարժե երկու երկրների` առանց այդ էլ գոյություն չունեցող հարաբերությունների մեջ Ադրբեջանի շահերը մտցնել։ Ախոյանը ցավով փաստեց, որ թուրքական քարոզչամեքենայի հսկա ծախսերի դիմաց այսօր Հայաստանն ունի միայն մեկ լուրջ զենք` ճշմարտությունը, ինչով էլ պայքարում է։ «Դա մեր ճակատագիրն է», —ասում է Ախոյանը։ «Թուրքիայի քաղաքացին, իր երկիրը շատ սիրող մարդն իր ամոթալի պատմությունից պետք է փորձի ձերբազատվել, հետ կանգնել, ազնվություն ցուցաբերել և մարդկությանը նայել բաց աչքերով և հայ ազգին ասել` եղբայր: Բայց Թուրքիայի այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ մի նման հույս չի թողնում»,- նշեց Ախոյանը։ Արագած Ախոյանը նկատում է, որ անհրաժեշտ է աշխատանք տանել Թուրքիայում ապրող դավանափոխ հայերի հետ, որոնց թիվն այսօր այդ երկրում, ըստ տարբեր հաշվարկների, 4-4,5 մլն է կազմում։ Եվ նման աշխատանքներ կատարվում են, հայկական պատվիրակություններ են այցելում Թուրքիա, արդյունքում Մուշում բացվել է Տարոն-Մուշ-Տուրուբերան հայրենակցական միություն, որտեղ կան հայերեն սովորող աշակերտներ, անգամ` 60-70 տարեկան մարդիկ, և նրանց մեջ հույս ու հավատ կա ապագայի նկատմամբ։ «Նրանց հետ ավելի շատ հոգեբանական աշխատանք պիտի տարվի, որ հասկանան, որ այլևս հայ լինելը վտանգավոր կամ ամոթ չէ, մի գաղափար, որ տարածել էր թուրքական քարոզչամեքենան։ Միաժամանակ, շատ զգույշ, շատ ուշադիր պիտի ձևավորվեն այդ բջիջները, որի շուրջ հետագայում կձևավորվի և կհավաքվի հայությունը»,- կարծում է Ախոյանը։ Ըստ պատգամավորի` անվտանգության խնդիր է հարևան երկրի հայության հետ աշխատելը և նրանց պատրաստելը, պետք է առաջին հերթին նրանց վերադարձնել լեզուն, գիրն ու գրականությունը, մշակույթը։ Հայաստանն իրավունք չունի նրանց մենակ թողնել։  
 

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am