Հանրային կոչ Հայաստանում իրավունքի փլուզման և միջազգային հանրության լռելյայն համաձայնության մասին

«100 Հայ Կանայք» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

 «Մեկ շաբաթ առաջ «100 հայ կանայք» նախաձեռնությունը, որի կազմում ընդգրկված են գիտնականներ, մշակույթի գործիչներ, ձեռներեցներ, տարբեր ոլորտների և քաղաքացիական առաջնորդներ, հրատապ դիմում-բողոք հղեց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատանը, ԵՄ պատվիրակությանը, ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ՄԹ դեսպանատանը, ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներին, ԵՄ բոլոր երկրների դեսպանատներին և այլ կազմակերպությունների։

 Դիմումը մանրամասն ներկայացնում էր Հայաստանում օրեցօր խորացող մտահոգիչ իրականությունը, մասնավորապես.

Դատական իշխանության ամբողջական ենթարկումը գործադիրին,

Քաղաքական և քաղաքացիական ընդդիմախոսների, այդ թվում՝ կին առաջնորդների, թիրախավորված քրեական հետապնդումներն ու երկարատև, կամայական կալանավորումները,

Ոստիկանական ուժի ապօրինի կիրառումը և պետական մակարդակով ճնշումների անհավանական աճը,

Սեփականության իրավունքի հակասահմանադրական ոտնահարումները, ընկերությունների փաստացի խլումն ու զանգվածային տնտեսական ռեպրեսիաները ընդդիմախոսների նկատմամբ։

Նախաձեռնության մասնակիցներին պետական հետապնդումներից, կամայական ձերբակալություններից և մասնագիտական ճնշումներից պաշտպանելու նպատակով մենք սկզբնապես դիմել էինք բոլորի կազմակերպություններին գաղտնիության պահպանման պայմանով, սակայն՝

Միջազգային հանրության յոթօրյա քար լռությունը

Դիմումն ուղարկելուց հետո անցել է յոթ օր․ Յոթ օր շարունակվող դատական ապօրինությունների, կամայական կալանքների և քաղաքացիական իրավունքների ոտնահարման պայմաններում այն միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցիչները, որոնք իրենց հռչակել են ժողովրդավարության և իրավունքի գերակայության պահապաններ, պահպանում են խլացուցիչ լռություն։

Այս պասիվությունը չեզոքություն չէ. սա դիվանագիտական հարմարվողականության դրսևորում է, որը լեգիտիմացնում է Հայաստանում պետական ապօրինությունները և բացարձակ անպատժելիության ազդակ հղում գործադիր իշխանությանը։

Այսօր մենք մերժում ենք այդ լռությունը և մեր հավաքական խոսքը ներկայացնում ենք հանրությանը։

Մենք դիմում ենք այս քայլին՝ լիովին գիտակցելով սպառնացող անձնական, իրավական և մասնագիտական լուրջ ռիսկերը։ Այնուամենայնիվ, երբ գաղտնիությունը ծառայում է լոկ պետական ապօրինությունները միջազգային հանրության աչքից հեռու պահելուն, անանունությունն դառնում է անընդունելի զիջում։

Հայտարարում ենք ամենայն պատասխանատվությամբ. եթե սույն հայտարարությունից հետո սույն նախաձեռնության որևէ մասնակից ենթարկվի պետական ռեպրեսիաների, կամայական հետապնդման կամ մասնագիտական ճնշումների, պատասխանատվությունը կրելու է նաև միջազգային հանրությունը, որի լռությունը հնարավոր է դարձնում այս ապօրինությունները ՀՀ պետական մակարդակով։

Մեր Պահանջը

Մենք կոչ ենք անում միջազգային գործընկերներին, հավատարմագրված դեսպաններին և բազմակողմ կառույցներին.

Հրապարակայնորեն կոտրել այս լռության շղթան. Տալ հստակ և օբյեկտիվ գնահատական դատական իշխանության անկախության կորստին, կալանքը որպես պատժիչ գործիք կիրառելու պրակտիկային և քաղաքական ու քաղաքացիական ընդդիմախոսներին ու հանրային ձայները թիրախավորելու պետական քաղաքականությանը։

Պաշտոնապես արձագանքել քաղ հասարակության կողմից ներկայացվա դիմումներին. Դադարեցնել քաղաքացիական հասարակության հրատապ ահազանգերը լռելայն արխիվացնելու գործելաոճը և ձևավորել հաշվետու, թափանցիկ երկխոսություն անկախ քաղ հասարակության հետ։

Միջազգային ցանկացած աջակցություն պայմանավորել մարդու իրավունքների լիարժեք պահպանմամբ. Ապահովել, որ ՀՀ-ի հետ դիվանագիտական, ֆինանսական և քաղաքական գործընկերությունը խստորեն պայմանավորված լինի միջազգային պարտավորությունների փաստացի կատարմամբ, և ոչ քաղաքական նպատակահարմարությամբ։

Մենք մեր մասնագիտական վաստակը չենք կերտել նրա համար, որ լռելայն հետևենք, թե ինչպես են համակարգված կերպով քանդվում մեր երկրի ժողովրդավարական հիմքերը։ Հայաստանի ժողովրդավարական ապագան չի կարող զոհաբերվել դիվանագիտական հարմարվողականությանը։

Ակնկալում ենք շուտափույթ արձագանք մեր այլևս հանրային կոչին»։

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Ու՞մ է սպառնում Գևորգ Պապոյանն ու հպարտանում կուլակաթափությամբ․ Սուրեն Սուրենյանց (video) Հայ հոգևորականին վախեցնե՞լ․ Ռուսաստանի թեմի հոգևորականներն ամեն պահի պատրաստ են․․․ Եզրաս Սրբազան (video) #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Նիկոլը խոստովանեց իր ծանր հանցագործությունը. իրավապահները պիտի գործեն. Ալավերդյան (video) Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր դիվանագիտական ծառայողներին Խարդախության դեպք՝ Երևանում․ «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է շուրջ 14 մլն դրամ հափշտակելու մեջ Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում Իրանը լքել Հայաստանի միջոցով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին Լարված իրավիճակ «Առինջ Մոլում»․ խանութները փակ են, աշխատակիցները բողոքի ձայն են բարձրացնում (video) Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը, պետք է միասին դիմակայել․ Րաֆֆի Հովհաննիսյան Երկրի ներսում պետք է սկսել հիմնական խնդիրների շուրջ քաղաքակիրթ քննարկումների պրոցես․ Հովհաննիսյան Չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ Աբրահամյան ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանին Հանրային կոչ Հայաստանում իրավունքի փլուզման և միջազգային հանրության լռելյայն համաձայնության մասին Իրանը հարվածել է Քուվեյթի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին. ԻՀՊԿ Նիկո՛լ, արձակուրդում էլ էդ ինչ խայտառակ հայտարարություն արեցիր․ քաղաքացի (video) Ինքնասպանություն գործած զինծառայողի դեպքով սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Սուտ երդում՝ 8 տարի նույն դասարանում մնացածներից (video) Թրամփն Իրանի հետ պատերազմն ընդհարում է անվանել Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հայցել Ռուսաստանի հարվածների պատճառով Բելառուսի վրա հարձակում չի նախապատրաստվում. Պաշտպանության նախարարություն Ռուսաստանցի միլիարդատերերը միջոցներն արտասահման են դուրս բերում նաև Հայաստանի միջոցով. Bloomberg Իրանը սպառնացել է հակառակորդին հզոր պատասխանով Իրանի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը առաջվա պես ահեղ ուժ են ներկայացնում. The Wall Street Journal ԱՄՆ-ը հավաստիացրել է, որ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am