«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և անզիջում դիմակայության մի նոր «ռազմաճակատ», որտեղ խորհրդարանական ամբիոնը վերածվելու է քաղաքական գոյամարտի հիմնական հարթակի: Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների կողմից մանդատները վերցնելու որոշումը ոչ թե հաշտեցման կամ առկա խաղի կանոններն ընդունելու նշան է, այլ գիտակցված քայլ՝ մտնելու մի տարածք, որտեղ սպասվում է ծանր ու դաժան պայքար:

Ապագա խորհրդարանն ակնհայտորեն չի լինելու դասական օրենսդիր մարմին. այն դառնալու է քաղաքական բախումների, իրավական պաշտպանության և իշխանական ապօրինությունների մերկացման առաջնագիծ: Ու չնայած զուտ թվաքանակով խորհրդարանում ՔՊ-ն ավելի շատ է, ավելին՝ ամբողջ պետական համակարգն ու վարչական ռեսուրսը իրենց ձեռքի տակ է, փաստացի իշխանություններն այնպիսի անհանգստություններ ու վախեր ունեն, որ գնալով ավելի են խորացնում «իրավական» ճնշումները ընդդիմադիրների նկատմամբ, հետագայում էլ փորձելու են օգտագործել պետական ողջ ռեսուրսը, այդ թվում՝ իրավապահ համակարգը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը խոչընդոտելու, կաթվածահար անելու համար: Սակայն հենց այս պայմաններում է ձևավորվելու նոր որակի խորհրդարանական դիմադրություն, որտեղ յուրաքանչյուր նիստ, քննարկում կամ հայտարարություն ունենալու է բացառիկ քաղաքական քաշ և լարվածություն:

 

 

Չնայած ներքին ճնշումներին, ապօրինությունների շղթային և իշխանության ձեռքում կենտրոնացած վարչական ու իրավապահ լծակներին, ընդդիմադիր ուժերը, ինչպես երևում է, ոչ միայն չեն նահանջում, այլև ավելի են ուժեղանում, ինչից էլ այսպես իրար է խառնվում իշխանությունը: Ավելին, ընդդիմության ձեռքին կան հզոր գործիքներ, որոնց գրագետ և արդյունավետ կիրառումը կարող է արմատապես փոխել քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Առաջնային լծակներից մեկը միջազգային հարթակներում ակտիվացումն է: Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ռեպրեսիաներն ու մարդու իրավունքների ոտնահարումները միջազգային հանրությանը փաստարկված ներկայացնելու դեպքում ընդդիմությունը կարող է ստեղծել լուրջ արտաքին ճնշում իշխանությունների վրա:

Մյուս կողմից՝ պայքարի առանցքային ու ամենաարդյունավետ ուղղություններից մեկը դառնալու է հենց տեղերում աշխատանքը և ընտրողների հետ անմիջական, մշտական կապի պահպանումը: Այսօր արդեն իսկ կան հստակ ու տեսանելի օրինակներ, երբ ընտրություններից հետո, օրինակ՝ «Ուժեղ Հայաստանն» ակտիվորեն շրջում է մարզերում, հանդիպում քաղաքացիների հետ և ոչ թե սահմանափակվում միայն քաղաքական հայտարարություններով, այլ սկսել է «հողի վրա» լուծել կոնկրետ, ռեալ խնդիրներ՝ ցուցաբերելով գործնական աջակցություն բնակիչներին: Խորհրդարանական գործիքակազմի, արտաքին ճնշումների և տեղերում իրականացվող այսպիսի հետևողական ու համակարգված աշխատանքի համադրումը կարող է ձևավորել որակապես նոր, գործնական ու ռեալ արդյունք ապահովող խորհրդարանական ընդդիմություն, որն իր արդյունավետ աշխատանքով ի վիճակի է վստահություն ձևավորել հանրության լայն շրջանակներում և հասնել երկրում իշխանափոխության իրականացմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ» ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթող Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը Քրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցի ԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունը «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում է Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձը Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ակնհայտ է նաև, որ Փաշինյանը կանգ չի առնելու․ Ռոբերտ Ամստերդամ «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրա Ի՞նչ է հայտնի մահացած զինծառայողի դեպքից Էգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել Թուրքիայում Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում Ճամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան Աբրահամյան Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունից «Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am