Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձը

Փաստաբան Արսեն Բաբայանը փոխանցել է քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից․

«Սիրելի հայրենակիցներ,

Շուրջ յոթ ամիս է՝ անազատության մեջ եմ։ Ցավոք, այդ ժամանակամիջոցում մեր երկրում քաղաքական հետապնդումներն ու հալածանքներն ահագնացող չափերի են հասել։

Համերաշխությունս ու հարգանքներիս հավաստիքը Գագիկ Ծառուկյանին, Անդրանիկ Թևանյանին, Արեգնազ Մանուկյանին, Արմեն Աշոտյանին, Ավետիք Չալաբյանին, Դավիթ Ղազինյանին, Աշոտ Եղիազարյանին ու քաղաքական գործունեության համար բանտարկված մնացած ընկերներին։

Բռնատիրության օրեցօր խորացող ճահճի մեջ իշխանազավթը փորձում է լռեցնել, համատարած վախ սերմանելով խեղդել այլախոհության, այլակարծության յուրաքանչյուր խոսք, դիմադրության յուրաքանչյուր օջախ։

Սիրելի հայեր,

Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին։

Խոսե՛ք, պաշտպանե՛ք ու աջակցե՛ք։

Լռությունն ու անտարբերությունը հավասարազոր է բռնապետության գարշահոտ ճահճում խեղդվելուն։

Եվ վերջում, բանտի վերածված բնակարանիս պատուհանն ուղիղ նայում է Հատիս սարին։ Ամեն գիշեր, երբ հայրենիքս թաղվում է համատարած խավարի մեջ, սարի գագաթին մի լույս է վառվում։ Գիշերային խավար մղձավանջի մեջ այն կարծես հույսի, հավատի ու հաղթանակի կենսաշող մի շիթ է` ողողված Աստծով, Հավատով և Հայրենիքով։

Ծառուկյան ջան, պինդ մնա։

Հայրենիքի ու խղճի բանտարկյալ`

Պրոֆեսոր Խաչիկ Գալստյան»։

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Քրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցի ԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունը «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում է Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձը Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ակնհայտ է նաև, որ Փաշինյանը կանգ չի առնելու․ Ռոբերտ Ամստերդամ «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրա Ի՞նչ է հայտնի մահացած զինծառայողի դեպքից Էգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել Թուրքիայում Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում Ճամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան Աբրահամյան Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունից «Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան Հրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում Ողբերգական սովորականությունը Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են #ՀԻՄԱ․ «Դրա արդյունքում Փաշինյանը կա՛մ փախչելու է, կա՛մ․․․ »․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Եղվարդում բախվել են «Nissan Tiida»-ն և կանչի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենան «Լա՛վ լսեք․ Ուժեղ Հայաստանը գալիս է ԱԺ․ սա է մեր իրականությունը»․ Արեգա Հովսեփյան (video) Գանդիից մեջբերումներ անող ՀՀ իշխանությունը դուրս է եկել ազատության սիմվոլների դեմ․ Շարմազանով Սարսափելի թվեր․․․ 7,6 միլիարդի շրջանառությամբ շուկան կազմաքանդում են սրանք․․․ (video) ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am