Ակնհայտ է նաև, որ Փաշինյանը կանգ չի առնելու․ Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրել է․

«Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ աբսուրդը մատուցվում իբրև սովորական, բնականոն ընթացակարգ։ Ճիշտ նույն վարքագիծն այսօր դրսևորում են Նիկոլ Փաշինյանի ԿԸՀ-ն ու Դատախազությունը։

Ինձ համար ակնհայտ է՝ ԿԸՀ-ի կողմից Նարեկ Կարապետյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալը ինքնին իրավունքի տարրական նորմերի ու Սահմանադրության կոպտագույն խախտում է։

ԿԸՀ-ն կալանավորման պահանջը հետ ուղարկեց ոչ թե օրենքը հարգելու պատճառով, այլ որովհետև դա անգամ իրենց սահմանած ապօրինության չափերի մեջ չէր տեղավորվում։ Բայց հենց միայն մեղադրանք առաջադրելուն կանաչ լույս վառելով՝ ԿԸՀ-ն ոտնահարեց պատգամավորական անձեռնմխելիության երաշխիքները՝ իրավական ընթացակարգը վերածելով քաղաքական պատվեր կատարելու գործիքի։

Սա իրավաբանություն չէ, սա սովորական քաղաքական վախ է։

Փաշինյանը տեսնում է, որ Նարեկ Կարապետյանն իր ակտիվությամբ դառնում է խորհրդարանի ամենաառանցքային ընդդիմադիր առաջնորդը, ու այդ պատճառով կորցնում է ինքնատիրապետումը։

Ակնհայտ է նաև, որ Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ սեփական ժողովրդի վրա աբսուրդ փաթաթող և օրենքը խաղալիք դարձնող ոչ մի իշխանություն երկար կյանք չի ունենում․ ի վերջո, ինքն էլ խորտակվելու է հենց իր ստեղծած անօրինության ճահճում»։

դիտվել է 99 անգամ
Լրահոս
«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում է Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձը Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ակնհայտ է նաև, որ Փաշինյանը կանգ չի առնելու․ Ռոբերտ Ամստերդամ «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրա Ի՞նչ է հայտնի մահացած զինծառայողի դեպքից Էգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել Թուրքիայում Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում Ճամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան Աբրահամյան Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունից «Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան Հրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում Ողբերգական սովորականությունը Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են #ՀԻՄԱ․ «Դրա արդյունքում Փաշինյանը կա՛մ փախչելու է, կա՛մ․․․ »․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Եղվարդում բախվել են «Nissan Tiida»-ն և կանչի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենան «Լա՛վ լսեք․ Ուժեղ Հայաստանը գալիս է ԱԺ․ սա է մեր իրականությունը»․ Արեգա Հովսեփյան (video) Գանդիից մեջբերումներ անող ՀՀ իշխանությունը դուրս է եկել ազատության սիմվոլների դեմ․ Շարմազանով Սարսափելի թվեր․․․ 7,6 միլիարդի շրջանառությամբ շուկան կազմաքանդում են սրանք․․․ (video) ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո Գետինը մտնե՛ք․ Արեգնազ Մանուկյանն անգամ չի կարող տեսնել քաղցկեղով հիվանդ քրոջը (video) Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am