Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրգործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական գործը դատարան է ստացվել հուլիսի 21-ին և մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին:
Նշենք, որ բացի Դավիթ Ղազինյանից, այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս 7 անձինք: Հիշեցնենք, որ գործը վերաբերում է ընտրակաշառքին:
Դատավոր Լևոն Պետրոսյանի վարույթում է նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործը:
Լևոն Պետրոսյանը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր է նշանակվել նախագահի՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ի հրամանագրով: Նա 30 տարեկան է:
