«Նարեկ ջան, թող հիշատակդ լինի վառ, իսկ հոգիդ՝ լույսերի մեջ». մահացած զինծառայողը Ռուս-հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում

Երեկ մահացած ժամկետային զինծառայողը սովորում էր Ռուս-հայկական համալսարանի լրագրություն բաժնում։

Համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը հայտնել է, որ Նարեկի մարդկային կերպարը, համեստությունն ու ընկերասիրությունը կմնան նրան ճանաչած մարդկանց հիշողության մեջ՝ որպես լուսավոր ու բարի երիտասարդի հիշատակ։

«Խոր ցավով և սրտի կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Ռուս-Հայկական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ Այս ծանր կորստի առիթով ՌՀՀ ղեկավարությունը, դասախոսական կազմը, աշխատակազմը և ուսանողական համայնքը խորին ցավակցություն են հայտնում Նարեկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նարեկի մասին յուրաքանչյուր հիշողություն այսօր դառնում է առավել թանկ։ Նրա մարդկային կերպարը, համեստությունն ու ընկերասիրությունը կմնան նրան ճանաչած մարդկանց հիշողության մեջ՝ որպես լուսավոր ու բարի երիտասարդի հիշատակ։

Մեր համալսարանական ընտանիքը կիսում է այս անասելի ծանր վիշտը և զորակցում է Նարեկի հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն այս անդառնալի կորստի ցավը հաղթահարելու համար։ Հանգչիր խաղաղությամբ, Նարեկ ջան։ Թող հիշատակդ լինի վառ, իսկ հոգիդ՝ լույսերի մեջ»,- գրել է Ալեքյանը։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայողի՝ հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։

ԶԼՄ-ի տեղեկություններով, ըստ նախնական վարկածի, մահացած զինծառայողը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ինչը, հնարավոր է, ճակատագրական է դարձել նրա համար։

facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button

դիտվել է 270 անգամ
Լրահոս
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր Բանտային պայմանները սարսափելի են․ Անդրանիկ Թևանյանի վիճակն ինչի՞ց է կտրուկ վատացել․ Երվանդ Բոզոյան (video) Միայն 10 մեքենա գիտե՞ք՝ ինչ է արել Գագիկ Ծառուկյանը․ Արծվիկ Մինասյան (video) Իշխանությունը ցինիկ է. 4 մեքենա բեռ են տարել Լեհաստան ու տեսեք՝ ինչ սուտ են ասում․ Մնացականյան (video) Իրանցու եւ Գագիկ Ծառուկյանի առերեսումը դադարեցվեց․ ի՞նչ է տեղի ունեցել առերեսմանը (video) Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրգործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին Շան տեղ մի՛ դրեք. հաղթածը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյան ու իրավախախտո՞ւմ...Լո՞ւրջ. Ղազարյան (video) Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան (video) «Ծառուկյան, Ծառուկյան». ԲՀԿ առաջնորդին վանկարկումներով ճանապարհեցին աջակիցները (video) Ազատությո՜ւն Գագիկ Ծառուկյանին՝ եկեք մեկ բռունցք դառնանք ու վերջ տանք այս ամենին. Դավիթ Չախալյան (video) Իրանցիներին ուղղորդել են, նրանց ասածները սուտ են, մենք անհերքելի ապացույցներ ունենք․ պաշտպան (video) «Նարեկ ջան, թող հիշատակդ լինի վառ, իսկ հոգիդ՝ լույսերի մեջ». մահացած զինծառայողը Ռուս-հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության Ձրիակերներ, դուք էս ճամփով չեք անցնո՞ւմ. տեսանյութ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Իրանական դատարանը որոշում ունի, ըստ որի հենց Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել մեքենայություն և խարդախություն. Արման Աբովյան Բուլղարիայի կողմից իր տարածքի տրամադրումը Միացյալ Նահանգներին՝ Թեհրանի դեմ գործողություններին աջակցելու համար, Սոֆիային կդարձնի ռшզմական ագրեuիայի մասնակից․ Բաղայի Էդ իրանցիները, որ իրականում կարծես քուրդ են, լավ էլ խաբեբաներ էին, մի դոլար ՀՀ-ում չեն ներդրել (video) Նյու Յորքի քաղաքապետը խոստովանել է, որ քաղաքը լիազորություններ չունի ձերբակալելու Նեթանյահուին Վախն ընկել է Խաչատուր Սուքիասյանի սիրտը. Դավիթ Մկրտչյան (video) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ հսկայական կոյուղատարից կեղտաջրերը լցվում են մարդկանց այգիներ. կա համաճարակի վտանգ Իրավունքի գերակայության արժեզրկման գործընթաց է, բայց հուսահատությունը երբեք չի կարող գերակայել․ Արամ Վարդևանյան «Ռոսպոտրեբնադզոր»-ը հարցում է ուղարկել Թուրքիա, ռուս զբոսաշրջիկների մոտ Կոքսակի վիրուս է հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am