Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը (Aemet) սաստիկ տապի պատճառով անբարենպաստ եղանակի մասին նախազգուշացում է հայտարարել երկրի տարածաշրջանների մեծ մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է X հարթակում Aemet-ի գրառման մեջ:
Գործակալությունը տագնապի մակարդակը բարձրացրել է մինչև դեղին (վտանգ) և նարնջագույն (բարձր վտանգ): Կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 40 աստիճանը: Սպասվում է, որ Մադրիդում ջերմաստիճանը կհասնի 35 աստիճան Ցելսիուսի: Եղանակային նախազգուշացումը կգործի առնվազն մինչև հուլիսի 23-ը:
Երկրի արևելքում սպասվում են փոթորիկներ՝ կարկուտով և քամու պոռթկումներով։
