«Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ ««Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից։

Ըստ Reuters լրատվական գործակալության, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ երկիրն այլևս ընտրություններ չի անցկացնի: Ըստ Օրտեգայի, դրանով նա փաստացի վերացնում է ընդդիմության ցանկացած հնարավորություն՝ իրենից իշխանությունը վերցնելու համար։

Օրտեգայի խոսքով՝ այս քայլը կկանխի որևէ ընդդիմադիր ուժի վերադարձը իշխանության։

Ճիշտ է, Օրտեգան, որը ղեկավարում է երկիրը 2007 թվականից դեռևս չի հստակեցրել, թե ի՞նչ իրավական մեխանիզմով են իրականացվելու այդ փոփոխությունները։ Բայց վստահ եմ, ինչպես կամենա, այնպես էլ կանի, որովհետև երկրում գործնականում ընդդիմություն գրեթե չի մնացել:

Հ.Գ. 1․ Դանիել Օրտեգան ավելի ազնիվ է գտնվել: Առանց տարածք հանձնելու, առանց զոհերի, առանց ավելորդ դեմոկրատական սեթևեթանքների ու թշնամահաճո քաղաքականության, առանց քարոզչական կեղծիքների և ժողովրդավարության բաստիոնի մասին կեղծ քարոզչության՝ մտադիր է չեղարկել ընտրությունները և վերջ:

Օրինակ, վերջին տարիներին Հայաստանի ՏԻՄ ընտրություններում հաղթած բոլոր ընդդիմադիրները, հաղթելուց հետո անցել են կալանավայրերով ու դատարաններով: Ես չգիտեմ, կա՞ Հայաստանում պայքարող հասարակական, քաղաքական միավորում, որի ղեկավարը, կամ ղեկավար կազմի ներկայացուցիչը, քաղաքական մոտիվներով հայտնված չլինի որևէ իրավական գործընթացի մեջ, կամ վատագույն դեպքում՝ կալանավորված չլինի:

Եթե չկա նման ուժ, մի օր էլ գուցե Փաշինյանը հետևի Նիկարագուայի օրինակին և ընդհանրապես վերացնի ընտրական համակարգը՝ հիմնավորելով այն որպես ընդդիմադիրների ազատությանը, Հայաստանի խաղաղությանը և իշխանականների լավ կյանքին սպառնացող գործընթաց…

Հ.Գ.2․ Դանիել Օրտեգայի այս հայտարարությունը հնչեց նրա ձեռքում բացարձակ իշխանության երկար տարիներ կենտրոնացման ֆոնին։

Վերջին 10 տարիներին Նիկարագուայում ձերբակալվել, ունեզրկվել կամ քաղաքական գործընթացներից հեռացվել են ընդդիմության բազմաթիվ առաջնորդներ ու ներկայացուցիչներ: Կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք ընդլայնել են գործող ղեկավարության լիազորությունները։

դիտվել է 545 անգամ
Լրահոս
«Ալիևյան սահմանադրության մերժում, խաղաղություն՝ առանց զիջումների». քաղաքական ուժերի հայտարարությունը Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի խուզարկությունն ավարտվել է. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Որ ընդդիմադիր ուժերն են ներկա արտակարգ հանդիպմանը Հանդիպում՝ Սամվել Կարապետյանի տանը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ Ռուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանը Պուտինը Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով Ոստիկանները մտել են Մգեր Արմենիայի բնակարան․ նրան վտարում են Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել Ուշիի աղետաբեր վթարը․ գյուղերում սգում են 9 զոհերի մահը․ ինչպես եղավ, և ով էր հիմնական մեղավորը Սամվել Կարապետյանի ձերբակալումը քաղաքական հետապնդnւմների շղթայի մի մասն է կազմում․ Թանդիլյան Արթուր Դանիելյանի խափանման միջոցի դեմ բողոքը մերժվել է․ «Ադեկվատ» միաբանության անդամ «Ուժեղ Հայաստանի» աջակիցները հավաքվել են ՔԿ վարչության մոտ՝ ի աջակցություն Կարապետյանի Երբ կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Զելենսկին Մելանյա Թրամփին կպարգևատրի Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով Որոշվել է ամբողջությամբ չեղարկել Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 4-ին ՔՊ-ին անհրաժեշտ է ԱԺ-ում ստանալ ադրբեջանահաճո հանրաքվե իրականացնելու համար ընդդիմության ձայները Գագիկ Ծառուկյանը դատարանում հուզվեց՝ մայրիկի՝ Ռոզա Ծառուկյանի մասին խոսելիս (video) «Սամվե՛լ, Սամվե՛լ․․․»․ Թմբուկներով հարվածներ, վանկարկումներ․․․ Կարապետյանի աջակիցների ակցիան (video) Վախեցած Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյանի ժպիտով պատասխանը ստացար․ Արեգա Հովսեփյան (video) ՔՊ-ի հետ կպայմանավորվեմ մի բան. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) Հենց նոր խայտառակություն տեսանք․ մինչև ատամները զինված ԱԱԾ-ն այստեղ էր, որ․․․ Մարիաննա Ղահրամանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am