Գնաճը բուժում է տասնյակ հիվանդություններ

Խորհրդարանում գնաճի վերաբերյալ կազմակերպված լսումները ոչ այնքան մտահոգություն, որքան ծաղր էին պարունակում իշխանության կողմից։ Իշխանավորները եկել էին ասելու, որ գնաճը ոչ թե մտահոգիչ է, ինչպես կարծում է այս թեմայի վերաբերյալ խորհրդակցություն հրավիրած Սերժ Սարգսյանը, այլ օգտակար։ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կարծում է, որ մսի այս բարձր գինը անասնապահության զարգացմանն է բերում ու եթե ուզում ենք գյուղացին մնա գյուղում, չպետք է ըմբոստանանք այս թանկացումների դեմ․«Այսօրվա պահանջարկը դրսի շուկայի ապացուցում է, որ մեզ մոտ մսի գինը ցածր էր եւ թույլ չէր տալիս անասնապահությունը զարգացնել եւ եթե մենք ուզում ենք, որ գյուղացին մնա գյուղում, անասնապահությամբ զբաղվի, գյուղատնտեսությունը զարգացնի եւ արտադրանք տա, ավելի կողմնակից պետք է լինենք մսի այս գնին, հակառակ դեպքում կունենանք դրսից ներմուծված ապրանքներ»: Նախարարի տվյալներով՝ հետաքրքրություն է առաջացել, կան քաղաքացիներ, որ տեղափոխվել են գյուղ եւ սկսել զբաղվել գյուղատնտեսությամբ՝ օրգանիկ եւ ոչ օրգանիկ ու ստանում են եկամուտներ. «Հետեւաբար, դիզվառելիքի գինը չի կարող ազդեցություն ունենալ գյուղատնտեսության որեւիցե արտադրանքի վրա, բայց մենք ունենք մի քանի կոմպոնենտներ, որոնք իրար հետ միասին կարող են 5 դրամի ազդեցություն ունենալ»: Նա ասաց, որ մթերող ընկերությունների հետ են հանդիպելու եւ առաջարկելու են, որ մթերման գները բարձրանան, եթե դրա կարիքը կա»: Իսկ դիզվառելիքի սուբսիդավորման հետ կապված մանրամասները կասեն առաջիկայում։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ լրագրողների հետ զրույցում հուսադրեց՝ 2011-ին 7 տոկոս գնաճ ենք ունեցել, բայց ոչ մեկ չի մահացել։ Հետո նա իհարկե, խմբագրեց խոսքը արտահերթ ելույթով․«Տպավորություն կարող է ստացվել, որ ֆինանսների նախարարը շատ գռեհիկ եւ մեծամտական մոտեցում ունի այն հարցի շուրջ, որը մեզ բոլորիս հետաքրքրում է: Եթե կլինի այդպիսի տպավորություն, որ մեր հայրենակիցներից ցանկացած անձ այդ արտահայտությունը կընկալի՝ որպես մեծամտական դրսեւորում, ես այս բարձր ամբիոնից խնդրում եմ ներողամիտ լինել: Իհարկե, այդպես չի եղել, մի ֆրագմենտ է եղել»: Նախարարն ասաց, որ նշել է, որ նախորդ տարիներին ավելի բարձր գնաճ է եղել, բայց մեռնելու մասին խոսք չի եղել, ուստի եւս մեկ անգամ ազգաբնակչությունից ներողություն խնդրեց. «Ես ինձ համարում եմ ՀՀ քաղաքացի, մեծ պատասխանատվությամբ եմ պաշտոնավարում եւ կարծում եմ, մեր ջանքերը պետք է ուղղվեն մեր քաղաքացիների համար բարեկեցիկ ապագա ապահովելուն»: «Թոշակառուների հայկական միավորում» ՀԿ նախագահ Ռոլանդ Ավետիսյանը խոսեց «կարմիր գրքում գրանցված թոշակառուների ապրած բերկրանքի ու թշվառությունների» մասին. «Թոշակառուներն այսօր իսկապես ապրելու, իրենց կենսական պահանջները բավարարելու լուրջ խնդիրներ ունեն, այնքան լուրջ, որ նույնիսկ ԱԺ հարգարժան պատգամավորների հորդորները, որ ձեր ի՞նչ գործն է միս ու կարագ ուտելը, կամ եթե ուտելու բան չունեք, կարտոշկա կերեք, մեկ է, կարտոշկան էլ թանկացավ 30 տոկոս։ Այս ամենի ֆոնի վրա բարձրաստիճան քուրմերի հայտարարությունը, թե կառավարությունը ի՞նչ մեղավոր է, ի վերջո, պարոն Շաբոյա՛ն, մեր հասարակությունն այսօր սոված է, մարդիկ հաց չեն ունենում: Խորհուրդ են տվել կարտոֆիլ ուտել, դա էլ չունենք, որեւէ մեկը մեղավորություն ունի՞, թե՞ չէ: Վերջապես մեր հասարակությունն անմե՞ղ է, թե՞ անմեղսունակ, եթե քննարկում ենք անում, եկեք հասկանանք ինչն ինչոց է»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ որևէ երկրում որևէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճով․ «Այնպիսի տպավորություն թող չստեղծվի, որ մեր ուշքը գնում է, որ առանձին ապրանքներ թանկանում են, և մեր ժողովրդի սոցիալական վիճակը դրանից ավելի կարող է վատթարանալ»: Նրա գնահատմամբ գնաճը բազում պատճառներ ունի։ Դրանցից մեկը միջազգային շուկան է, և մեկ հարվածով հնարավոր չէ դրա ազդեցությունը չեզոքացնել: «Մենք խորհրդային կարգերում չենք ապրում, որ Բաղրամյան 26-ում որոշում կայացվի, որ կարտոֆիլի գինը 50 դրամով չթանկանա: Մենք ազատ շուկայական պայմաններում ենք ապրում, պարտավոր ենք դրանք ապահովել: Իշխանությունը պետք է հնարավորինս բացասական պայմանները մեղմացնի»։ Նիկոլ Փաշինյանը ամփոփիչ ելույթ ունեցավ ներկայացրեց, թե կառավարության ու իշխանության փիլիսոփայությամբ ինչ է ստացվում: «Ասում են` գնաճի մեջ ոչ մի ողբերգություն չկա: Եթե ասում ենք` սնունդ, խոսքը սնվելու մասին է, չէ՞: Որևէ պրոբլեմ չկա, օրինակ` կարագը թանկացել է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ պրոբլեմ կա: ԿԲ նախագահն ասաց, որ գիտությունը պարզել է, որ կարագն օգտակար ա, բա գիտությունը գիտե՞ք` երբ ա բացահայտել, որ խառը կանաչին օգտակար ա: Գիտե՞ք՝ ինչ վիտամիններ կան մեջը, ինչ հատկանիշներ կան մեջը: Գառան միսը թանկացե՞լ ա, սոխ կերեք, գիտե՞ք՝ ինչ օգտակար ա կանաչ սոխը, չէ` լուրջ, առանց կատակի: Որևէ մեկը կասկածի տակ դնո՞ւմ ա կանաչ սոխի օգտակարությունը: Կամ` խոզի միսը թանկացել ա, սխտոր կերեք, այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ եք խառնվել իրար: Բենզինը թանկացե՞լ է, մենք էն օրը ցույց տվեցինք, բրթեք ձեր ավտոները, ի՞նչ է` թևներիդ մեջ ուժ չկա՞, համ էլ ֆիտնեսի ծառայություն է: Ուրեմն նորմալ է ամեն ինչ»,- հեգնեց պատգամավորը: Փաշինյանը կոչ արեց փակել այս լսումները: « Էս լսումներն էլ կազմակերպել են, որ ասեն` չկա գնաճ մեր երկրում»,- ասաց նա կոչ անելով քաղաքացիներին մասնակցել փետրվարի 5-ին կազմակերպված երթին։ Անի Սահակյան

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am