Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի փետրվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի քրեական հետապնդմանը, հայտարարում էր, թե տեղի ունեցածը «սխալմունք» է, իսկ նրա հարազատը որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքի հետ։

 Սակայն ընդամենը մի քանի ամիս անց պարզվեց, որ իրականությունը բոլորովին այլ է։

 Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատեց, որ Անի Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ թե անմեղ լինելու, ոչ էլ մեղադրանքի անհիմն լինելու պատճառով, այլ գործուն զղջման հիմքով։ Այսինքն՝ հարսը խոստովանել է իր հանցանքը և իր պաշտպանի միջոցով միջնորդել է կիրառել հենց գործուն զղջման ինստիտուտը։

 Սա նշանակում է, որ ամիսներ առաջ Ազգային ժողովի նախագահի հրապարակային հայտարարությունն այն մասին, թե իր եղբոր կնոջ նկատմամբ հարուցված մեղադրանքը պարզապես «սխալմունք» է, փաստացի չի համընկել հետագայում նույն քրեական վարույթում արձանագրված իրավական իրողությունների հետ։

ՀՀ քրեական օրենսգրքով գործուն զղջման հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կիրառվում է այն դեպքերում, երբ անձը համագործակցում է վարույթն իրականացնող մարմնի հետ, ընդունում է իրեն վերագրվող փաստական հանգամանքները, և առկա են օրենքով նախատեսված մյուս պայմանները։

Միաժամանակ նույն քրեական վարույթում միայն մեկ անձի նկատմամբ է քրեական հետապնդումը դադարեցվել այն հիմքով, որ արարքը նրա կողմից կատարված չի եղել։

Անի Գևորգյանի դեպքում նման հիմք չի կիրառվել։

Հիշեցնենք, թե ինչպես սկսվեց աղմկահարույց գործը։

2024 թվականի հունվարի 31-ին Ազգային անվտանգության ծառայությունն ու Քննչական կոմիտեն լայնածավալ խուզարկություններ իրականացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և ավելի քան 15 հասցեներում։

Քննչական կոմիտեն հայտարարեց, որ քննությամբ պարզվել է՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում նախարարության պաշտոնատար անձինք նախապատվություն են տվել իրենց ցանկալի մասնակցին, իսկ մյուս մասնակցի համար ստեղծել են խոչընդոտներ։

Արդյունքում մրցույթում հաղթող էր ճանաչվել այն ընկերությունը, որը ներկայացրել էր շուրջ երեք անգամ ավելի բարձր՝ ավելի քան 392 միլիոն դրամի գնային առաջարկ։

Գործի շրջանակում կալանավորվեց նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։

Նա կալանքի տակ մնաց ընդամենը 11 օր։

Արդեն 2024 թվականի փետրվարի 12-ին հսկող դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը վերացնելով։ Թեև նաև ՔՊ խմբակցությունն էր անձնական երաշխավորություն տվել հարսի համար։

Իսկ այսօր գործը հայտնվել է փակուղում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործի դատաքննությունը փաստացի կանգ է առել։ Պատճառը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանի ժամանակավոր բացակայությունն է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատավորը հղի է և օրենքով սահմանված կարգով առաջիկա մոտ վեց ամիս չի իրականացնելու արդարադատություն։

Թեև օրենքը հնարավորություն է տալիս գործը վերաբաշխել մեկ այլ դատավորի, գործով անցնող կողմերը պահանջել են, որ դատաքննությունը շարունակի հենց Մերի Մոսինյանը։

Արդյունքում դատավարությունը փաստացի սառեցվել է։

Սա նշանակում է, որ գործով արդեն վկայի կարգավիճակ ունեցող Անի Գևորգյանը, որը նախաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ և որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջման հիմքով, դատարանում իր ցուցմունքները կտա ոչ շուտ, քան 6 ամիս անց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 451 անգամ
Լրահոս
Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Հայտնի է Լատվիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի և Չեռնոգորիայի հետ հանդիպումների համար Թրամփը փոխել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին Սրանք այլևս ոչ մի կերպ չեն կարողանում թաքցնել իրենց ատելությունն ազգային արժեքների հանդեպ. Գառնիկ Դանիելյան Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան Ցցուն օրինակ, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում «Ոչ ոք չի ուզում դրա մասին խոսել, բայց բոլորը գիտեն, որ դա ճշմարտություն է». Թրամփ Արցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Արամ Ա Վեհափառը ընդունել է Հայաստանի դեսպանին ԱՄՆ-ի հետ նոր պատերազմը կտարածվի նաև Եվրոպայի վրա Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում Վաղը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Գաբրիել և Միքայել Հրեշտակապետերի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Ուկրաինան հազիվ թե կարողանա վերադարձնել իր բոլոր տարածքները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Կիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներին Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել․ Ալիև Կա´մ հասարակությունը պետք է փոխվի, կա´մ պետությունը․ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը Արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի Մեծ Բրիտանիան Նախիջևանի համար 20 տարվա ռազմավարական ծրագիր է մշակում Դավիթ Համբարձումյանը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Որքա՞ն գումար է նախատեսվել Աջափնյակի տոնական ձևավորումների համար. «Փաստինֆո» Մահացել է Ջեյ Ռոքֆելլերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am