ԹՐԻՓՓ-ը քաղաքական բլեֆ է, բայց դրա հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել Իրանի թշնամական երկրների ցուցակում․ Վազգեն Պետրոսյան

Միացյալ Նահանգներն այս պահին ի վիճակի չէ Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ժողովրդական շարժման» համակարգող, թյուրքագետ Վազգեն Պետրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ 40-օրյա պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները սպառել է իր համաշխարհային հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռների զգալի մասը և այժմ չունի անհրաժեշտ պաշարներ։

 «Այդ պատճառով ճիշտ չէ ասել, թե Միացյալ Նահանգներն այժմ ցանկանում է մտնել խոշոր պատերազմի մեջ։ Առավել ևս, որ չունի նման ծրագրի իրականացման բավարար հնարավորություններ։ Նրանք, ամենայն հավանականությամբ, կսահմանափակվեն Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող նավերի և կղզիների վրա հարձակումներով՝ միաժամանակ փորձելով հրահրել ներքին անհանդուրժողականություն, անկարգություններ և ապակայունացնել Իրանի ներքին իրավիճակը, որպեսզի հետագայում օգտվեն այդ պայմաններից՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Ամեն դեպքում, այս պահին Միացյալ Նահանգները ոչ պատրաստ է, ոչ էլ ի վիճակի՝ լայնամասշտաբ պատերազմ վարելու»,- ասաց նա։

Անդրադառնալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը, ըստ որի՝ Իրանի շահերին հակասելու դեպքում ԹՐԻՓՓ նախագիծը կբախվի Թեհրանի կշռադատված հակազդեցությանը, Պետրոսյանը նշեց, որ չի կարծում, թե Իրանը ներկայում ունի անհրաժեշտ հնարավորությունները, ներուժը կամ ազդեցության լծակները՝ այդ նախագծին խոչընդոտելու համար։

«Սակայն կարծում եմ, որ ԹՐԻՓՓ-ը խոշոր քաղաքական բլեֆ է և չի կարող իրականանալ այն տեսքով, ինչպես այն ներկայացնում են Միացյալ Նահանգներն ու Հայաստանի կառավարությունը։ Այս ձևաչափով այն չի կայանա։

Երբ փոխվում է համաշխարհային համակարգը, հիմնական պայքարը գնում է ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողության համար։ Միացյալ Նահանգների գլխավոր մրցակիցը Չինաստանն է, և ԱՄՆ-ն չի կառուցի այնպիսի ճանապարհ կամ ենթակառուցվածք, որից հետագայում կօգտվի Չինաստանը։ Այդ պատճառով այս նախագիծն օգտագործվելու է որպես առևտրի և բանակցությունների գործիք։

ԹՐԻՓՓ-ը ներկայիս տեսքով չի իրականանալու։ Միացյալ Նահանգների հիմնական նպատակը տարածաշրջանում Թուրքիայի հզորացումն է՝ Ռուսաստանի և Իրանի ազդեցությանը հակակշիռ ստեղծելու համար, որպեսզի տարածաշրջանում իր ռազմական, մարդկային և ֆինանսական ծախսերը հասցնի նվազագույնի։
Այս պայմաններում նրանք ԹՐԻՓՓ նախագծում լուրջ ներդրումներ չեն կատարի։ Կարող են ներդնել մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր միլիոն դոլար, սակայն հետագայում այն մի քանի միլիարդ կամ տասնյակ միլիարդ դոլարով վաճառել առավել շահագրգիռ կողմերին՝ նկատի ունեմ Չինաստանին և Ռուսաստանին։
Ինչ վերաբերում է ԻՀՊԿ-ի հայտարարությանը, կարծում եմ՝ այն քաղաքական հայտարարություն է, որը ցույց է տալիս Իրանի դիրքորոշումն ու միաժամանակ զգուշացնում է Հայաստանի Հանրապետությանը, որ այս ճանապարհով շարունակելու դեպքում Հայաստանը կարող է հայտնվել Իրանի թշնամական երկրների ցուցակում»,- եզրափակեց Պետրոսյանը։

դիտվել է 439 անգամ
Լրահոս
Հայաստանի իշխանությունը խաղաղության օրակարգ չունի․ Բադալյան Ռուսաստանը երբեք չի հրաժարվել հակամարտության դիվանագիտական լուծումներից. ՌԴ ԱԳՆ Բաղրամյան պողոտայից միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը Թեհրանում հայտարարվել է վտանգավորության «կարմիր» մակարդակ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն Սպшնության պատվեր Հայաստանում՝ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց Հայերիս անհրաժեշտ է վերադարձի հեղափոխություն, որն անխուսափելի է․ Հովհաննես Իշխանյան ՔՊ-ի կողմից ՀԷՑ-ի՝ ավելի քան մեկ տարի բռնազավթումից հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը մնացել է նույնը․ փաստաբան Կրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներ ԱՄՆ-ը ցանկանում է Պուտինին տեսնել G20-ի գագաթնաժողովին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի մարզում վառելիքատարների և էլեկտրական ենթակայանի խոցման մասին Կարապետյանը կոչ է արել ընդդիմադիր ուժերին միավորվել՝ Սահմանադրության փոփոխությունը կանխելու համար Այսօր, քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ Դանիելյան Ալգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարի «Գազպրոմը» հայտնել է նոյեմբերի սկզբին Թուրքիա արտահանվող գազի մակարդակի գրեթե քառապատիկ աճի մասին Նախագահը հազիվ թե ընկերներ ունենա. ընկերները ժամանակի ընթացքում սկսում են քեզանից շատ բան պահանջել. Լուկաշենկո Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի Մեծ Բրիտանիան ուղեծիր է դուրս բերել իր երկրորդ ռшզմական արբանյակը Ուր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները Իրանը վերացրել է հրթիռների հեռահարության սահմանափակումը Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք Գրողների միությունը դատարանում հաղթել է դատախազությանը Գազայի հատվածում հորդառատ անձրևների պատճառով տարհանում են փախստականների վրանային ճամբարը Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է բանակցել Իրանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am