Կրեմլը վերջին օրերին ԱՄՆ ներկայացուցիչների հետ որևէ անմիջական շփում չի ունեցել, սակայն կողջունի երկու երկրների արտգործնախարարների միջև հնարավոր շփումները, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ոչ, վերջին օրերին մեր գծով շփումներ չեն եղել», – լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հնարավոր հանդիպման մասին:
«Արտգործնախարարության և դիվանագիտական գերատեսչությունների միջև, իհարկե, հիմնականում տեխնիկական շփումներ իրականացվում են, սակայն եթե արտաքին գործերի նախարարների մակարդակով շփում լինի, ապա մենք միայն կողջունենք դա», – ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը լրագրողների հետ զրույցում նաև հայտնել է, որ Ռուսաստանը նաև պատրաստ է Եվրոպայի երկրների հետ երկխոսության:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆիլիպիններ մեկնելիս, որտեղ նախատեսվում են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումներ, հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպելու իր ռուս և չինացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Վան Իի հետ, որոնք նույնպես առաջիկա օրերին կլինեն Մանիլայում:
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը