Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հանրությանը հորդորում է բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորել հոգատարություն։
Նախարարության տարածած իրազեկող հաղորդագրության և տեսանյութի մեջ նշվում է՝ անտառներն ու բուսածածկ տարածքները երկրի կենսական և ռազմավարական հարստությունն են, սակայն անգամ մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։
Հրդեհավտանգ ժամանակաշրջանում խստիվ արգելվում է՝ բուսածածկ տարածքներում նետել այրվող լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, չնախատեսված վայրերում խարույկ վառել։
Արգելվում է վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև բացատներում շշեր ու ապակու կտորներ թողնելը. դրանք կարող են ոսպնյակի նման ֆոկուսացնել արևի ճառագայթները։
Արգելվում է այրել չոր խոտը կամ խոզանը։
Վառելանյութերն ու քսանյութերը պահեք փակ տարաներում, դրանց պահման վայրերը շրջափակեք առնվազն 1,5 մետր հանքայնացված շերտով, մաքրեք բուսածածկույթից ու փայտի մնացորդներից։
Հրդեհի փոքր օջախ տեսնելիս անտարբեր մի՛ անցեք, անմիջապես փորձե՛ք մարել կրակը, կամ արագ ահազանգեք 112։»,– հայտնում են գերատեսչությունից։
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը