Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 208-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում է կառավարության հրապարակած ամենօրյա ամփոփագրում:
Երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորվել է 16 740 մարդ, 17 907-ը զրկվել է օթևանից: 190 շենք ամբողջությամբ ավերվել է, 856-ը՝ զգալի վնասվածքներ ստացել: Որոնողական-փրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6 462 մարդ, 39 935-ը բուժում է անցել բժշկական հաստատություններում:
Օգնություն է ցույց տրվել 128 324 ընտանիքի, 23 820 մարդ տեղավորվել է 107 ժամանակավոր ճամբարներում, տուժածներին բաժանվել է 10 964,97 տոննա սննդամթերք:
Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան: Մոտ 40 վայրկյան ընդմիջումներով գրանցվել է երկու երկրաշարժ՝ 7,2 և 7,5 մագնիտուդով: Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա՝ Յարակույի նահանգում։ Երկրաշարժից հետո տեղի է ունեցել 1 388 հետցնցում:
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը