Ի՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում․ Տիգրան Դումիկյան

«Հայաստանի քաղաքական համակարգում իշխանության և ընդդիմության հարաբերությունները տարիներ շարունակ ձևավորվել են ասիմետրիկ մոդելով, որտեղ իրական քաղաքական մրցակցությունը հաճախ բացակայել է։ Իշխանությունները, որպես կանոն, լուրջ խոչընդոտների չեն հանդիպել սեփական օրակարգն ամբողջությամբ իրականացնելու ճանապարհին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ընդդիմադիր ուժերին օգտագործել են որպես գործիք՝ դրանք հանրությանը ներկայացնելու կամ դրանց լեգիտիմության տպավորություն ստեղծելու համար։

2018 թվականի իշխանափոխությունը, թերևս, կարելի էր դիտարկել որպես որոշակի շրջադարձային փուլ, սակայն փաստ է, որ երևույթի էությունը մեծ հաշվով չի փոխվել։ Նույնիսկ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ գործող իշխանությունը քաղաքական մրցակցությունն ընկալում է ոչ թե որպես ժողովրդավարական համակարգի բնական ու անհրաժեշտ բաղադրիչ, այլ , ավելի շուտ, սեփական դիրքերին սպառնացող գործոն։

Ամեն դեպքում, եթե փորձենք ամփոփել հետընտրական այս կարճ ժամանակահատվածում ընդդիմությանը վստահած հանրության հիմնական սպասելիքները, ապա կարելի է ձևակերպել, որ հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն ու քաղաքական զիջումներ պարտադրելն է։ Ի վերջո, նախընտրական շրջանում ընդդիմության կողմից մի շարք հարցերի շուրջ բարձրացված մտահոգությունները ընդամենը շաբաթներ անց՝ նոր խորհրդարանի և կառավարության ձևավորումից հետո, պետք է հայտնվեն իշխանության օրակարգում։

Հատկանշական է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, դեռ չստացած պատգամավորական մանդատները, արդեն իսկ մեկնարկել է ժողովրդի հետ հետընտրական հանդիպումների շարքը։ Ավելին, այն համայնքներում, որտեղ դաշինքը ապահովել է համոզիչ հաղթանակ, մեկնարկել է բազմազավակության խթանման ծրագիր՝ ընտանիքում 5-րդ երեխայի ծնվելու պարագայում բնակարան նվիրելու նախաձեռնությամբ։

Եթե անգամ մի կողմ դնենք սոցիալական ծրագրի մասշտաբը, պետք է խոստովանել, որ նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ դժվար է հիշել նմանատիպ նախադեպ, երբ քաղաքական ուժը, դեռևս չստանձնելով խորհրդարանական լիազորությունները, անցնում է անմիջական գործողությունների։ Սա քաղաքականության մեջ սահմանում է պատասխանատվության նոր չափանիշ՝ «խոսքից գործի» անցնելու սկզբունքը։

Իսկ ի՞նչպես է իշխանությունը պատասխանում այս քաղաքական մարտահրավերին։ Առայժմ տպավորություն է ստեղծվում, որ նրա առաջնահերթությունների շարքում առավել կարևոր տեղ է զբաղեցնում պարգևավճարների թեման։ Օրեր առաջ կառավարությունը պետական համակարգի աշխատակիցներին պարգևատրելու նպատակով հատկացրեց ևս 5 միլիարդ դրամ…

Միաժամանակ ակնհայտ է, որ ժողովուրդը կոնկրետ ակնկալիքներ ունի ոչ միայն ընդդիմությունից, այլև, առաջին հերթին, իշխանությունից։ Եվ դա բնական է, քանի որ պետական կառավարման ամբողջ պատասխանատվությունը կրում է հենց իշխանությունը։

Հիմնական հարցը, սակայն, հետևյալն է. ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը»։

Տիգրան Դումիկյան

Վերլուծաբան

դիտվել է 171 անգամ
Լրահոս
ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր Խոշոր հրդեհ՝ Գյումրիում Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ Որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որ նախատեսված է Իրանի դեմ օգտագործման համար, չի կարող անցնել Հորմուզի նեղուցով․ Իրանի բանակի ներկայացուցիչ Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մրցույթն ավարտված է, 100 լավագույն ուսանող «Կարապետյան» հիմնադրամից կստանա մեկ տարվա ուսման վարձը. ցանկը հայտնի է Կրթության որակը նվազում է․ այս տարի բուհերում 3100 թափուր տեղ է մնացել, դիմորդների միայն 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ․ Մխիթարյան Գոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ Ռուբեն Ռուբինյանն աշխատանքից ազատել է Ալեն Սիմոնյանի ռեֆերենտին Աղջիկներին պետք է միշտ սիրել, գնահատել ու առանձնահատուկ հոգատարությամբ վերաբերվել. Արզաքանցյանը տեսանյութ է հրապարակել ԹՐԻՓՓ-ը քաղաքական բլեֆ է, բայց դրա հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել Իրանի թշնամական երկրների ցուցակում․ Վազգեն Պետրոսյան Սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ, ընդեղեն, բենզին․ ինչի վրա է վարչապետի աշխատակազմը ծախսել տասնյակ միլիոններ Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներ Հայտնի է, թե որքան գումար է վաստակել Իսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի շնորհիվ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը Կոտայքի մարզում «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներ «ՀԱՄԱՍ»-ը նոր առաջնորդ է ընտրել Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters Թուրքիայի հետ կապ ունեցող նավ է հարձակման ենթարկվել․ կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am