«Խաղաղության» վերսալյան մոդելը՝ տնտեսական դրսևորմամբ. Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է․ 

««Խաղաղության» վերսալյան մոդելը՝ տնտեսական դրսևորմամբ

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանվել է 17 մլն 128,64 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։ Ըստ ադրբեջանական պետական մաքսային կոմիտեի և APA գործակալության տվյալների՝ այդ ծավալը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման մոտ 0,10 տոկոսը։

Առաջին հայացքից սա սովորական վիճակագրական ցուցանիշ է։ Սակայն այն արտացոլում է շատ ավելի խորքային քաղաքական և տնտեսական իրողություններ։

Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան մեկ դոլարի արտադրանք անգամ չի արտահանվել։ Արդյունքում երկկողմ առևտրային հաշվեկշիռն ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի օգտին։

Արտահանվող ապրանքների հիմնական մասը նավթամթերքներ (վառելիք) և պլաստմասե շինանյութեր են։ Տվյալները վկայում են աճի միտումի մասին (առաջին եռամսյակում՝ մոտ 5,8 մլն դոլար)։ Հայաստանի ընդհանուր ներմուծման ծավալի (տարեկան մոտ 12,8 մլրդ դոլար) համեմատությամբ սա դեռ փոքր մասնաբաժին է, սակայն խիստ միակողմանի բնույթ ունի։

Անցյալ տարվա վերջին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հույս ունի՝ մոտ ապագայում Ադրբեջանը նույնպես կսկսի ներմուծել հայկական արտադրանք։ Փաշինյանը և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը առաջին վառելիքի մատակարարումը ներկայացրել էին որպես «խաղաղության առաջին քայլ» և «պատերազմի փոխարեն բիզնես վարելու» օրինակ։ Սակայն այդ ակնկալիքը մինչ օրս չի իրականացել։ Փաստերը հակառակն են ցույց տալիս՝ Հայաստանը ներմուծում է ադրբեջանական ապրանքներ, մինչդեռ հայկական արտադրողների համար ադրբեջանական շուկան շարունակում է փակ մնալ։
Այս պատկերը դժվար է ներկայացնել որպես ապաշրջափակման կամ խաղաղության ինստիտուցիոնալացման հաջողված օրինակ։

Իրական տնտեսական համագործակցությունը ենթադրում է փոխադարձություն, հավասար հնարավորություններ և երկուստեք շահավետ պայմաններ։ Երբ մի կողմը միայն վաճառում է, իսկ մյուսը՝ միայն գնում, ձևավորվում է ոչ թե գործընկերային հարաբերություն, այլ հավասարակշռության խախտում, որը ժամանակի ընթացքում կարող է վերածվել տնտեսական կախվածության։

Այսպիսով, գործ ունենք ոչ այնքան տնտեսական համագործակցության, որքան անհավասար ստատուս-քվոյի հետ, որտեղ տնտեսական առավելությունն ամբողջությամբ կենտրոնացած է մեկ կողմի ձեռքում։

«Վերսալյան մոդել» անալոգիան այստեղ մասամբ տեղին է. եթե խաղաղությունը հանգեցնում է միակողմանի օգուտների և կախվածության, ապա այն երկարաժամկետ կայուն չի լինի։

Եթե այս միտումը պահպանվի, ապա «խաղաղության դիվիդենտները» կստանա Ադրբեջանը, իսկ Հայաստանը կկրի դրա տնտեսական և անվտանգային հետևանքները։ Իրական խաղաղությունը հիմնված է փոխադարձության, հավասարության և փոխշահավետ համագործակցության վրա։ Հակառակ դեպքում այն վերածվում է ոչ թե կայունության, այլ նոր կախվածությունների ձևավորման մեխանիզմի։

Ներկա իրողությունը ցույց է տալիս, որ «նորմալացումը» դեռևս շատ սահմանափակ է։ Եթե խաղաղության պայմանագիրը վավերացվի, սահմանները բացվեն և կողմերը համաձայնության գան փոխադարձ առևտրի մեխանիզմների շուրջ, ապա հնարավոր կլինի խոսել իսկական տնտեսական համագործակցության մասին։

Մինչ այդ՝ միակողմանի առևտուրը մնում է ռիսկային և անհավասարակշռված»:

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Ռուբեն Ռուբինյանն աշխատանքից ազատել է Ալեն Սիմոնյանի ռեֆերենտին Աղջիկներին պետք է միշտ սիրել, գնահատել ու առանձնահատուկ հոգատարությամբ վերաբերվել. Արզաքանցյանը տեսանյութ է հրապարակել ԹՐԻՓՓ-ը քաղաքական բլեֆ է, բայց դրա հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել Իրանի թշնամական երկրների ցուցակում․ Վազգեն Պետրոսյան Սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ, ընդեղեն, բենզին․ ինչի վրա է վարչապետի աշխատակազմը ծախսել տասնյակ միլիոններ Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներ Հայտնի է, թե որքան գումար է վաստակել Իսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի շնորհիվ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը Կոտայքի մարզում «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներ «ՀԱՄԱՍ»-ը նոր առաջնորդ է ընտրել Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters Թուրքիայի հետ կապ ունեցող նավ է հարձակման ենթարկվել․ կան զոհեր Գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը և բողոքում են լոլիկի մթերման խնդիրներից Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին Տեր ենք կանգնելու մեր ընտրական իրավունքին. արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներ Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան Ադրբեջանի ճնշումից հետո Քնեսեթում չի քննարկվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. ԶԼՄ Բյուրեղավանում ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ «Այ կզա՛ծ, Ալիևը Շուշիում քո վրա մատ է թափ տալիս, դու ստեղ ժողովրդին գժի տեղ ես դնում»․ Իսրայելյան (video) ԽԱՅՏԱՌԱԿ ԹՎԵՐ․ Փաշինյանի սուտը «պայթել է»․իրականում ինչքան ապրանք է արտահանվել Հայաստանից․Սուրենյանց (video) «Այ չտես համբալնե՛ր, Ծառուկյանի ունեցվածքը չեք կարողանալու խժռել․ գիտե՞ք՝ ոնց եք պատասխան տալու» (video) Սյունիքի լեռները Նիկոլն արդեն հանձնել է․ լսեք՝ ինչ է ասում Տոֆիկ Զուլֆուգարովը Փաշինյանին․ Նարե Սոսե (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am