Երեկ՝ հունվարի 23-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Ժամը 21:26-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ առավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 22-րդ փողոցում գտնվող տներում զգացվում է տարօրինակ խեղդող հոտ (բնակիչների ինքնազգացողությունը վատացել է). անհրաժեշտ է օգնություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել 1 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և ԲՊԱՀՎԿ վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Նոր Արեշի 22-րդ փողոցի թիվ 47, 49, 49/2, 49/3, 49/4, 50, 51, 52, 52/1, 57 տներում և Աթոյան 1-ին նրբանցքի թիվ 13 տանը սանհանգույցների հոսակներից զգացվել է տարօրինակ խեղդող հոտ: Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի օպերատիվ խումբը «Drager X-am 5000» գազաանալիզատորով իրականացրել է օդում քիմիական նյութերի առկայության և բաղադրության որոշում, որի արդյունքում օդում հայտնաբերվել է ածխաթթու գազի բարձր քանակություն: Փրկարարները բացել են տներին հարակից դիտահորերը, որտեղ նույնպես հայտնաբերվել է ածխաթթու գազի բարձր քանակություն, այնուհետև իրականացվել է դիտահորերի լվացում: Բնակիչներին առաջարկվել է աշխատանքների իրականացման ընթացքում ջրի առատ հոսք տալ հոսակներ և դրանք ծածկել խոնավ շորով: Ժամը 01:13-ին տներում կրկին իրականացվել է քիմիական նյութերի առկայության և բաղադրության որոշում. օդում ածխաթթու գազի պարունակությունը եղել է նորմայի սահմաններում: Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բնապահպանության նախարարության ներկայացուցչին:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը